3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Սա քաղաքական հետապնդում է` զոհվածի մոր նկատմամբ. Անի Կարապետյան

Թեմա
«Լրացավ 24 ժամը, ինչ 44 օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, գտնվում է անազատության մեջ։ Քիչ առաջ տեղեկացանք, որ տիկին Հակոբյանը հացադուլ է հայտարարել։
 
Պառլամենտական ընդդիմությունից ակնկալում ենք հստակ քաղաքական գնահատական, դաշինքների անունից պաշտոնական հայտարարություն` տիկին Հակոբյանին ձերբակալելու վերաբերյալ։
 
Սա քաղաքական գործընթաց է եւ քաղաքական հետապնդում` զոհվածի մոր նկատմամբ, կարվում է հերթական շինծու գործը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը, պետք է պարզ հայտնեն իրենց վերաբերմունքը` դատապարտո՞ւմ են դավաճան իշխանությունների հերթական ազգային խայտառակությունը, թե՞ լռում են` զերծ մնալով քաղաքական գնահատականներ տալուց։
 
Ի դեպ, երեկ ընդդիմադիր պատգամավորներից որոշները եղել են մեզ հետ եւ բարեխիղճ կերպով իրենց աջակցությունն են ցուցաբերել ծնողներին։ Շատ ապրեն, բայց նրանք անհատներ են եւ իրենց անհատական դիրքորոշումն ունեն, դա չի կարող համարվել քաղաքական ուժի գնահատական», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ