3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԵՎ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՈՒ­ԺԵ­ՐԻ ՀԱ­ՄԱ­ՏԵՂ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Ներքաղաքական

Բրյու­սե­լյան վեր­ջին հան­դիպ­ման ա­վար­տին հայ­տա­րար­ված ար­դյունք­նե­րը, ինչ­պես նա­և Ռեյ­կյա­վի­կում Ն. Փա­շի­նյա­նի կող­մից հնչեց­րած մո­տե­ցում­նե­րը խո­րը մտա­հո­գու­թյուն են ա­ռա­ջաց­րել հայ ժո­ղովր­դի մոտ:

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում հայ-ադրբե­ջա­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­հես­տա­կան ա­րա­գա­ցու­մը, այն էլ ճնշում­նե­րի և սպառ­նա­լիք­նե­րի ներ­քո թե՛ ձև­ով, թե՛ բո­վան­դա­կու­թյամբ չի բխում հայ ժո­ղովր­դի շա­հե­րից:

Այս­պես.

  1. Ցան­կա­ցած բա­նակ­ցա­յին բո­վան­դա­կու­թյուն, ըստ ո­րի Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մա­ձայ­նե­լու են, որ Ար­ցա­խը լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում՝ ան­տե­սե­լով ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, զուրկ է օ­րի­նա­կան հիմ­քից, քան­զի հա­կա­սում է՝
  • ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյա­նը,
  • Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տին,
  • Ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված մի­ակ ձև­ա­չա­փի՝ Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից, բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում ըն­դուն­ված փաս­տաթղ­թե­րին,
  • Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյա­նը և օ­րենսդ­րու­թյա­նը,
  • Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյա­նը:
  1. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ի­րա­վա­սու չէ և ո­րև­է լի­ա­զո­րու­թյուն չու­նի Ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի և հայ-ադրբե­ջա­նա­կան կար­գա­վոր­ման շուրջ նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու և խոս­տում­ներ տա­լու, ա­ռա­վել ևս, որ վեր­ջին խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ իր տված խոս­տում­ներն ու կա­ռա­վա­րու­թյան ծրա­գի­րը Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան և հայ-ադրբե­ջա­նա­կան կար­գա­վո­րում­նե­րի հետ կապ­ված պա­րու­նա­կում են բո­լո­րո­վին այլ դրույթ­ներ, քան հնչեց­վում են մի­ջազ­գա­յին ձև­ա­չա­փով տար­բեր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ և ո­րև­է ամ­բի­ո­նից պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում հայտ­նե­լիս:
  2. Պետք է բա­ցա­ռել ո­րև­է էքս­տե­րի­տո­րի­ալ կո­մու­նի­կա­ցի­ոն ցան­կա­ցած տի­պի հա­ղոր­դակ­ցում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քով:
  3. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խան տա­րածք­նե­րից ան­հա­պաղ պետք է դուրս բեր­վեն ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րը:
  4. 2020 թ. նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո հայ ռազ­մա­գե­րի­նե­րի գտնվե­լը ադր­բե­ջա­նա­կան կա­լա­նա­վայ­րե­րում ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան կոպ­տա­գույն խախ­տում է, և նրանց ա­զատ ար­ձա­կու­մը հրա­մա­յա­կան է, այլ ոչ՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­ռար­կա:
  5. Բաք­վի և Ստե­փա­նա­կեր­տի մի­ջև ցան­կա­ցած հնա­րա­վոր երկ­խո­սու­թյուն պետք է ի­րա­կա­նաց­նել մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ձև­ա­չա­փով և հստակ ե­րաշ­խիք­նե­րով՝ հիմն­ված կող­մե­րի ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան վրա, սահ­մա­նա­փակ­ված չլի­նե­լով ո­րև­է պար­տադր­ված օ­րա­կար­գով: Ո­րև­է այլ ձև­ա­չափ Ար­ցա­խի ժո­ղովր­դի հա­մար ա­նըն­դու­նե­լի է:
  6. Դե­լի­մի­տա­ցի­ա­յի և դե­մար­կա­ցի­ա­յի գոր­ծըն­թաց­նե­րը պետք է ամ­րագ­րեն ա­ռա­ջին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ար­դյուն­քում տե­ղի ու­նե­ցած փո­խա­դարձ դե­անկ­լա­վի­զա­ցի­ան և պետք է բա­ցա­ռել վե­րա­դարձ անկ­լավ­նե­րին:
  7. Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան գե­րա­կա պար­տա­վո­րու­թյունն ու ա­ռա­քե­լու­թյու­նը հայ-ադրբե­ջա­նա­կան կար­գա­վոր­ման հար­ցում պետք է լի­նի հրա­դա­դա­րի պահ­պան­ման ե­րաշ­խա­վո­րու­մը, ու­ժի կամ ու­ժի սպառ­նա­լի­քի կի­րառ­ման բա­ցա­ռու­մը, մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված ձև­ա­չա­փի գոր­ծար­կու­մը, որ­պես բա­նակ­ցա­յին հար­թակ և մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քին հա­մա­հունչ լու­ծում­նե­րի ա­ռա­ջար­կու­մը:
  8. Ան­հա­պաղ պետք ա­պա­հո­վել Բեր­ձո­րի (Լա­չի­նի) մի­ջանց­քի ա­պաշր­ջա­պա­կու­մը և նրա լի­ար­ժեք վե­րա­գոր­ծար­կու­մը 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյամբ ամ­րագր­ված պայ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խան:

Մենք՝ ներ­քոս­տո­րագ­րյալ­ներս, հայ­տա­րա­րում ենք, որ ցան­կա­ցած բա­նակ­ցա­յին ար­դյունք, ո­րը կհա­կա­սի այս դրույթ­նե­րին, ա­նըն­դու­նե­լի է ու չի ար­տա­ցո­լում աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան շա­հե­րը և Նի­կոլ Փա­շի­նյա­նը կամ ո­րև­է այլ քա­ղա­քա­կան գոր­ծիչ ի­րա­վա­սու չէ բա­նա­վոր կամ գրա­վոր խոս­տում­ներ տալ կամ պար­տա­վո­րու­թյուն­ներ ստանձ­նել այս օ­րա­կար­գից տար­բեր­վող օ­րա­կար­գով:

 ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյուն

ՀՀ ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյուն

«Ազա­տու­թյուն» կու­սակ­ցու­թյուն

«Ազգա­յին հա­մա­ձայ­նու­թյուն» կու­սակ­ցու­թյուն

«Ազգա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյուն

«Ազգա­յին ժո­ղովր­դա­վա­րա­կան մի­ու­թյուն» կու­սակ­ցու­թյուն

«Երկիր Ծի­րա­նի» կու­սակ­ցու­թյուն

«Ժա­ռան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյուն

«Ինտե­լեկ­տո­ւալ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյուն

«Հա­մե­րաշ­խու­թյուն» կու­սակ­ցու­թյուն

«Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյուն

«Հայ Յե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թյուն» կու­սակ­ցու­թյուն

 «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան» Կու­սակ­ցու­թյուն

«Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­զա­տա­կան մի­ու­թյուն»

«Հա­յաս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան» Կու­սակ­ցու­թյուն

«Մի­ա­ցյալ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյուն

«Սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք մի­ու­թյուն» Կու­սակ­ցու­թյուն

«Վե­րածն­ված Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյուն

«5165 ազ­գա­յին պահ­պա­նո­ղա­կան շար­ժում» կու­սակ­ցու­թյուն

 

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ

Ար­ցա­խի «Արդա­րու­թյուն» կու­սակ­ցու­թյուն

«Ազատ Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյուն

ՀՅԴ Ար­ցա­խի կա­ռույց

Ար­ցա­խի ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցույ­թուն

«Քա­ղա­քա­կան մի­ա­ցյալ դա­շինք» կու­սակ­ցու­թյուն

«Ազգա­յին մի­ա­բա­նու­թյուն» կու­սակ­ցու­թյուն

«Մի­աս­նա­կան Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյուն

Ար­ցա­խի Պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցու­թյուն

Ար­ցա­խի Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյուն

«Շար­ժում- 88» կու­սակ­ցու­թյուն

Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյուն

«Ազգա­յին վե­րած­նունդ» կու­սակ­ցու­թյուն

 

18.05.2023թ.

 

 Հայ­տա­րա­րու­թյու­նը բաց է ստո­րագր­ման հա­մար:

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ