Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

ՀՀ-ն դարձել է մեծ նարկոթրաֆիկի ճանապարհ, որով թմրադիլլերները անխափան սեւ շուկա են ներկրում անհավանական քանակի մահաբեր թմրանյութեր. Նախկին փոխոստիկանապետ

Հանդիպում

Դեռեւս 2018թ․ հոկտեմբերի 16-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ, Փաշինյանը ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց, որ Սյունիքը նարկոթրաֆիկի կենտրոն է և պետք է այդ նշանակմամբ կոտրի նարկոտրաֆիկի ողնաշարը։

Հիմա,  երբ ախօրեին իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից: Նշվում է, որ արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված է եղել 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղեւորվում էին Հայաստան։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Սյունիքը դարձել է նարկոթրաֆիկի տարանցիկ աննախադեպ ու բացառիկ կենտրոնի։

Այս հարցի պատասխանը փորձել ենք ստանալ նախկին փոխոստիկանապետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՑ, ով ասաց.

-Միանշանակ այլեւս ակնհայտ, խայտառակ փաստ է, բայց ունենք այն ինչ ունենք, այ՛ո, Հայաստանը դարձել է մեծ նարկոթրաֆիկի ճանապարհ, որով թմրադիլլերները անխափան սեւ շուկա են ներկրում անհավանական քանակի մահաբեր թմրանյութեր: Ցավոք այլեւս չեմ զարնանում, հաշվի առնելով, որ երկրիդ իշխանավորներից շատերն են այլեւս բացեիաբաց խոսում թմրանյութերի օգտագործան ու տարածման մասին: Սերունդը ոչնչացնելու ամենահեժտ միջոցին են դիմում` համատարած թմրամլությունը կործանելու առանց այն էլ կործանման շեմին գտնվող երկիրը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ