Ռիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ) Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ) ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տուն Ինչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել է Թրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբ Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկ Ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի 2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված է Փաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներին Թրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններին

«Flyone Armenia»-ն սնանկացմա՞ն եզրին է, Հայաստանը՝ խայտառակությա՞ն

Հասարակություն

Մամուլում լայն արձագանք գտավ այն, որ Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով արգելել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Flyone Armenia» ընկերության Երեւան-Դուբայ-Երեւան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում: Արդյունքում՝ օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում, ապա վերադարձել հետ Երեւան: Ընդ որում` մինչեւ վայրէջք կատարելը, ուղեւորների պնդմամբ, ինքնաթիռը ստիպված է եղել երկու անգամ նույն տեղում շրջապտույտ կատարել: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` մայիսի 11-ին «Flyone Armenia»-ի 8 թռիչքներն էլ իսկական պատուհաս են դարձել ճամփորդողների համար: Դուբայի ավիացիոն իշխանություններն ասել են, թե պատրաստ են «Flyone Armenia» ընկերության ինքնաթիռն ընդունել «Ալ-Մաքթում» օդանավակայանում, բայց օդային տարածքը փակ է Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ Հայաստանից դեպի Դուբայ միայն «Flyone Armenia»-ն է կատարում թռիչքներ, սակայն առաջացել է քաղաքական խոչընդոտներ, ինչի մասին ընկերությունը ուղիղ տեքստով չի բարձրաձայնում: Իսկ Երեւան-Դուբայ ուղեւորվողները, որոնք կեսճամփին են մնացել եւ հետ վերադարձվել Հայաստան, մտադիր են անգամ դատի տալ «Flyone Armenia»-ին եւ բարոյական ու նյութական փոխհատուցում պահանջել: Բանն այն է, որ Դուբայ մեկնող, բայց իրանական Քիշ կղզում հայտնված քաղաքացիները նախ երեք ժամ թռիչք են ունեցել, ապա ստիպված են եղել երեք ժամ մնալ կղզում, այնուհետեւ եւս 3 ժամում հետ են վերադարձել Երեւան: Եվ երբ մեծ աղմուկ է բարձրացել օդանավակայանում, ավիաընկերության տնօրինությունը որոշում է կայացրել իր հաշվին բոլորի տոմսերը փոխարինել  «Flyone Dubai» ավիանընկերության տոմսերով ու հենց հաջորդ օրը՝ առավոտյան ժամը՝ 12:00-ին կրկին մարդիկ ստիպված են եղել նստել ինքնաթիռ:  Ընդ որում՝ ուղեւորների մեջ եղել են անչափահասներ:  Մարդիկ ոչ միայն սոված են մնացել եւ դիմացել են միայն ջուր խմելով, այլեւ տուժել են նաեւ ֆինանսապես, քանի որ նախապես հյուրանոցներ են ամրագրած եղել, բայց տեղ են հասել մեկ օր ուշ, այն էլ ոչ թե հայկական, այլ օտարերկրյա ինքնաթիռով:

«Ես մեկնում էի Երեւան, որպեսզի հանդիպեի որդուս, որը եկել է այդտեղ իր անգլիական դպրոցի քննությունը հանձնելու: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով երեխաները հիմա քննությունները հանձնում են Երեւանում: Մեր թռիչքը պետք է լիներ մայիսի 7-ին, ժամը՝ 14:00-ին, «Ալ-Մաքթում» օդանավակայանից եւ ժամը՝ 17:00-ին արդեն պետք է Երեւանում լինեինք: Բայց ժամը՝ 14:00-17:00-ն սպասել ենք, ոչ մի տեղեկություն չի եղել, հետո մեզ ասացին, որ ինքնաթիռը  վերադարձել է Երեւան: Շուտով հետ կգա, ձեզ կվերցնի: Եվ մինչեւ գիշերվա ժամը 22:00-ն սպասել ենք՝ մինչեւ եկավ մի ինքնաթիռ ու մեզ վերցրեց: Ես հայտնվեցի Երեւանում միայն ամսի 8-ին գիշերը: Պատկերացրեք՝ այդքան ժամանակ նստած սպասել ենք օդանավակայանում, եւ մեզ ոչ ոք չի մոտեցել, ներողություն չի խնդրել, չի բացատրել, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ չկա ինքնաթիռը:  Խնդիրը նաեւ այն էր, որ շատ երեխաներ կային թռիչի սպասողների մեջ, իսկ «Ալ-Մաքթում» օդանավակայանում բավական ցուրտ էր: Թեպետ Դուբայում շատ շոգ է, բայց օդանավակայանում սառնամանիք էր: Երեք օր Երեւանում հիվանդ պառկած եմ եղել, չկարողացա տղայիս հետ շփվել, մինչդեռ նախատեսել էինք շրջագայել Հայաստանով: Ի դեպ, ես նույնիսկ ցանկանում էի փոխել ավիափոխադրողին, բայց անգամ չկար ներկայացուցիչ այդ ավիաընկերությունից, որ ասեի՝ թողեք ինձ գնամ», - «Իրավունքի» հետ զրույցում պատմեց Տաջիկստանի քաղաքացի ԱԲԴՈՒԽԱԼԻԼ ԽՈԼԻՎԶՈԴԱՆ, ով օգտվել է «Flyone Armenia» ընկերությունից:

Պարզվում է՝ իսկական ոդիսական է դարձել Խոլիվզոդայի համար նաեւ Երեւանից հետ վերադառնալը:

«Ասացին, որ խնդիրները լուծվել են, բայց ստացվեց, որ՝ ոչ: Մայիսի 11֊ի առավոտյան 10։10֊ի թռիչքի ժամանակ նկատեցի, որ հետ ենք դառնում: Ուղեկցորդուհուն հարցրի՝ հաստա՞տ Դուբայ ենք գնում: Ասացին՝ այո, բայց մեզ նորից խաբեցին, ինքնաթիռը երեք ժամ թռնելուց հետո վայրէջք կատարեց Իրանի Քիշ կղզում, որտեղ եւվս երեք ժամ մնացինք և միայն բանակցություններից հետո հետ բերեցին Երեւան: Ու էլի ոչ մի ներողություն, ոչ մի հյուրանոց չառաջարկեցին: Միայն շատերին  փոխհատուցեցին այլ ավիաընկերության տոմսերով: Այս ավիաընկերությունը նախեւառաջ պարտավոր է ներողություն խնդրել, վերանայել իր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: Հարց է ծագում՝ իրենք ընդհանրապես լիցենզիա ունե՞ն, պայմանավորվածություն ունե՞ն այլ երկրների օդանավակայանների հետ: Ես գործեր ունեի նախատեսված Դուբայում, ինչը ստիպված եղա չեղարկել, բայց մարդիկ փոքրիկ երեխաների հետ էին, որոնք սոված լացում էին: Այսպիսի պահվածքը վիրավորական է: Եթե չեն կարողանում աշխատել, այսպիսի ավիաընկերությունները պարտավոր են հեռանալ շուկայից», - վրդովված ասաց Տաջիկստանի քաղաքացին: Նա նաեւ ընդգծեց, որ Երեւանից Դուբայ տոմսը գնել է 342 դոլարով, բայց  օդանավակայանում ռեգիստրացիա անցնելու համար նրանից պահանջել են եւս 35 դոլար: Սակայն առավել վիրավորված է ոչ թե ֆինանսական կորուստների, այլ բարոյական, հոգեբանական ու առողջական վնասի համար:

«Flyone Armenia» ընկերությունից ավիատոմս գնած մեկ այլ ուղեւոր՝ ՌՈՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ էլ պատմեց, որ ընտանիքով որոշել էին մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ հանգստանալու. «Ապրիլի 5-ին «Տուրիստիկ» կազմակերպությունից տոմսեր էի գնել, մեր թռիչքը նախատեսված էր մայիսի 12-ին, բայց մայիսի 10-ին մեզ զանգահարեցին եւ ասացին, որ վաղը` մայիսի 11֊ին  պետք է մեկնենք: Հետո էլ ժամերը փոխեցին, թե «Flyone Armenia» ընկերությունը թռիչքի ժամերը փոխել է, պետք է շտապ հասնեք: Անպատրաստ, մի կերպ, վազելով երեխաների հետ հասել ենք օդանավակայան: Իսկ ճանապարհին պարզվեց, որ ոչ թե Դուբայ ենք գնում, այլ` իրանական Քիշ կղզի: Ժամերով սպասել ենք մինչեւ բանակցություններ վարեն: Նույնիսկ փող եմ առաջարկել, որ երեխաներին ուտելու բան տան, բայց մեզ սոված-ծարավ պահել են այդտեղ: Ու այս ամենից հետո՝ իրենք միայն փոխհատուցել են տոմսի գումարը, մինչդեռ մարդիկ հյուրանոցներ էին ամրագրել եւ կորցրին մեծ գումարներ: Հիմա չգիտեմ՝ եթե հասնենք Դուբայ, հետո հետ կարողանալո՞ւ ենք գալ, թե՞ մնալու ենք գերի»:

Հարցին, թե ի՞նչ են պահանջում ընկերությունից, քաղաքացին կտրուկ պատասխանեց. «Պահանջում եմ, որ իրենց լիցենզիան հանձնեն եւ գնան տուն: Այսպիսի անլուրջ ընկերությունը չպետք է լինի: Սա առաջին եւ նախավերջին անգամ է, որ օգտվում եմ «Flyone Armenia»-ից: Ասում եմ՝ նախավերջին, որովհետեւ հույս ունեմ, որ Դուբայից հետ կբերեն»:

Ի դեպ, այս ամենով հանդերձ՝ «Flyone Armenia»-ն դեռ շարունակում է տոմսեր վաճառել, ճիշտ է, էժան է, բայց միայն Աստված գիտի, տեղ կհասնես, թե՝ ոչ: Մարդիկ, ուղղակի, վախենում են գնել «Flyone Armenia»-ից ավիատոմսեր: Իսկ բողոքողների ու պատասխանատվություն պահանջողների ականջներին շշնջում են, թե «Flyone Armenia»-ն սնանկացման եզրին է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համարԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top