3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՌԴ- միավորված Արեւմուտք պատերազմը գործող իշխանության թեթեւ ձեռքով տեղափոխվեց Հայաստան. Ռուստամյան

Թեմա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ գնահատմամբ` Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ մյուսների տրամաբանությունն Արցախի հարցում մեկն է` օր առաջ այս հակամարտությունը լուծել` անկախ նրանից, թե ում շահերը կպաշտպանվեն:

— Իրենք ասում են` կա հակամարտություն, կան պատերազմական սպառնալիքներ, անվտանգային խնդիրներ, եւ դուք բացատրում եք, թե ինչու են այստեղ տեղակայված ռուսական ռազմաբազաները: Բա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ ռուսական ներկայությունն այստեղ սպառնալիք է: Դա սպառնալիք կարող է դիտվել միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, որոնց վտանգն ու սպառնալիքը չեզոքացնելու համար բերել ենք եւ ստիպված այստեղ տեղակայել ռուսական ռազմաբազա: Ռուսական ռազմաբազաների տեղակայումը Թուրքիայի պատճառով է, ուրիշ պատճառ չունենք: Հիմա Թուրքիան մեզ հարցնում է՝ ես էլի ձեզ սպառնալի՞ք եմ: Այսօրվա իշխանությունն ասում է՝ չէ, մենք «յոլդաշ-կարդաշ» ենք իրար հետ: Նա էլ ասում է` եթե այդպես է, ինչո՞ւ եք պահել ռուսական բազաները: Սա էլ վեր է կենում ու ասում` ռուսները սպառնալիք են իրենց համար: Այս իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ ուղեգիծ չկա, հայեցակարգ չկա, որով փորձենք մեր անվտանգությունն ապահովել եւ մեր շահերը պաշտպանել արտաքին հարաբերություններում: Ես Բրյուսելյան բանակցություններում չեմ տեսնում Հայաստանի շահածը, տեսնում եմ Ադրբեջանի շահածը: Ռուսաստան- միավորված Արեւմուտք պատերազմը գործող իշխանությունների թեթեւ ձեռքով տեղափոխվեց Հայաստան: Մեկն ասում է՝ կամ իմ հետ ես... մյուսն էլ ասում է` եթե իմ հետ չես, ես քո հետ անելիք չունեմ: Եթե ինձ հետ չես, իմ դեմ ես: Այ այս վիճակի մեջ է հայտնվել Հայաստանը, որը կործանարար է լինելու մեզ համար, ինչը մենք այսօր տեսնում ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ