Չէի պատկերացնում, որ 2021-ին ձեւավորված պառլամենտից է՛լ ավելի վատ պառլամենտ հնարավոր է. Շահեն Հարությունյան ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները

Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն. Շարմազանով

Զարկերակ

Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։

Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառոսական հերթական դոզան սրսկել ու ասել, որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։

Նախ, ռուսական սպառազինությունից հենց Նիկոլն է հրաժարվել, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովում մերժեց ռազմատեխնիկական օժանդակության ստացման հարցը։

Նույն Նիկոլն է հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, որը ենթադրում էր նաեւ ռազմական տեխնիկայի աջակցություն։

Ավելին. Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք համարել։

Ես մի բան չեմ հասկանում. սրանք անուղե՞ղ են, թե՞՝ անկարող։

ՌԴ-ին սպառնալիք են համարում, ԵՄ դիտորդներին բերում  են Հայաստան, Արեւմուտքի ու Ալիեւի հետ ՌԴ-ն ուզում են տարածաշրջանից հանել ու դեռ ակնկալու՞մ են, որ ՌԴ-ն սպառազինություն տրամադրի։

Սպառազինություն տա, որ ի՞նչ անեք. նվիրե՞ք Ալիեւին, որ ցուցադրի Բաքվի պարադին։

Հիմա ասե՞մ, կասեն էլի նախկիններին հիշեց։

Նույն ՌԴ-ն նախկինում մեզ անվճար 50 հազար տոննա զենք ու զինամթերք է նվիրել, «Իսկանդեր» է մատչելի գնով տվել, իսկ դուք փողը ձեռքներդ զենք չեք կարողանում գնել։

Ու այսքանից հետո մնացել եք, որ ի՞նչ անեք։

https://t.me/eduardsharmazanov/3570

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ