Իմ կինը լինելուց առաջ` նա ՀՀ քաղաքացի է, իր հետ կապված հարցը` ինձ տալու չի. Աղազարյանը ԱԺ-ում կնոջ աշխատելու մասին
ՆերքաղաքականՀանրային լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի տիկինը աշխատանքի է անցել ԱԺ-ում, նույն լուրերի համաձայն` ոչ ավել-ոչ պակաս ցրիչի հաստիքով:
Որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը փորձեցինք պարզել անձամբ Հովիկ Աղազարհանից, ով ի զարմանս մեզ, զարմացած հարցին հարցով պատասխանեց.
-Իսկ, ինչու եք այդ հարցով ինձ դիմում:
-Խոսքը Ձեր տիկնոջ մասին է:
-Կա համապատասխան վարչություն ԱԺ-ում, դիմեք թող պատասխանեն, ես ի՞նչ կապ ունեմ Ձեր հարցի հետ:
-Ուղիղ կապ պարոն Աղազարյան, հարցը անմիջականորեն Ձեր տիկնոջն է վերաբերում, ուստի նպատակահարմար գտանք անձամվ Ձեզանից ճշտել:
-Իմ կինը լինելուց առաջ` նա նախ ՀՀ քաղաքացի է, իր հետ կապված հարցը` ինձ տալու հարց չի:
-Այսինքն ո՛չ հաստատում եք, ո՛չ հերքում:
-Այսինքն` չեմ պատասխանում:
-Լավ, պարոն Աղազարյան, կասեք ի՞նչ միջոցներով նորակառույց թաղամասում բնակարան գնել:
-Բնակարանը ձեռք ենք բերել 63 հազար դոլարով, հիպոթեքով, որի համար ամեն ամիս վճարում ենք այս պահին դեռ հիսուն հազար դոլար պարտք ունենք բանկին: Այդ բնակարանում ապրում ենք ես, կինս, որդիս ու նրա ընտանիքը, բոլորս ներդրում ենք ունենում հիպոթեքը վճարելու:
-Որտե՞ղ է գտնվում Ձեր բնակարանը, ու քանի՞ քառակուսիմետր է:
-«Անի» թաղամասում, մնացածը իմ անձնական է, մի մտեք:
Հ.Գ. Ստացվում է, որ իշխանական պատգամավորին առնվազն կես գնով են վաճառել նորակառույց թաղամասում բնակարանը, որը» ըստ պատգամավոր թվարկած անձանց, առնվազն երեք սենյականոց է, իսկ նորակառույցում երեք սենյականոց բնակարանը վերջինիս նշած գումարով` առնվազն միֆ է:
Ինչ վերաբերում պատգամավորի կնոջ աշխատանքի անցնելուն, ապա չար լեզուները ասում են, որ Աղազարյանի կինը ԱԺ-ում է հայտնվել վերջինիս ուղիղ միջամտությամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
