Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան

Էդմոն Մարուքյանի սպառված արդարացումներն ու «սկզբունքայնությունը»

Ներքաղաքական

Այն պահից ի վեր, ինչ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստանձնեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, նրա մասին լսում ենք միայն սահմանային լարումների ֆոնին, երբ վերջինս հանդես է գալիս ադրբեջանական կողմին դատապարտող, Փաշինյանի կառավարության տեսակետը պաշտպանող գրառումներով: 

 

Ինչպես երևում է՝ պաշտոնը իսկապես փոխում է մարդկանց և այս դեպքում Էդմոն Մարուքյանի մոտ նկատվող փոփոխությունները ավելի քան զգալի են, եթե չասենք՝ հեղափոխական: Օրեր առաջ իրեն ակնհայտորեն խուսանավելով լրագրողների հնչեցրած անհարմար հարցերից՝ Մարուքյանը հայտարարել էր, որ ժամանակին Փաշինյանի վարած քաղաքականության հասցեին հնչեցրած իր քննադատությունները վերաբերվում էին այդ ժամանակին, իսկ այժմ փոխվել է ոչ թե ինքը, այլ ժամանակը: 

Հիշենք, թե ինչ էր ժամանակին ասում Էդմոն Մարուքյանը Փաշինյանի և նրա կառավարության գործունեության մասին: Դիցուք՝ ընդամենը մեկ տարի առաջ Մարուքյանը պնդում էր, որ պարտված առաջնորդը պետք է հեռանա և գտնում էր, որ Փաշինյանը երկրում այլևս իշխանություն չունի:

https://youtu.be/q9flOosHfnk

Լրագրողներից մեկին մեղադրելով խմբագրությունը փոխելու մեջ: Իսկ զավեշտալին այն է, որ, ըստ էության, պաշտոնյան տարբերություն չի տեսնում՝ խմբագրությունը, ասել է թե աշխատանքի վայրը փոխելու և սկզբունքները ու սեփական արված հայտարարությունները փոխելու մեջ: Իրականում Մարուքյանի մասին շատ ավելի բարձր կարծիք կար ձևավորված, քանի որ վերջինս սովորաբար կարողանում էր արդարացնել իր «սկզբունքային» քայլերը, սակայն մեղադրել լրագրողին խմբագրությունը փոխելու և դավաճանության մեջ՝ մեղմ ասած ծիծաղելի և զավեշտալի...

Lurer.com

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ