Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան

Հայաստանը մեկ միասնական աշխարհագրական և քաղաքակրթական բնականոն օրգանիզմ է, որտեղ մեզ համար նույնքան սուրբ են, հարազատ ու պաշտելի և՛ Մասիսը, և՛ Արագածը, և՛ Սիփանը, և՛ Դիզափայտը. իրանագետ

Ներքաղաքական

Այո՛, Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, սակայն, ինչպես պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցն էր իրավամբ նշում, յուրաքանչյուր երկիր, բացի ֆիզիկական բնույթից, ունի նաև ոգեղեն հատկանիշներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.

«Հենց այս կարևորագույն հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, բայց միայն՝ այդ հայրենիքի մի մասը, քանզի մենք՝ որպես միասնական ազգային կոնստրուկտ, չենք կարող հրաժարվել Տարոնի Հացեկաց գյուղից, որը ծնունդ է տվել մեր մեծագույն սրբին, չենք կարող հրաժարվել Արցախի Ամարասից, որտեղ բացվել է մեր առաջին դպրոցներից մեկը, չենք կարող հրաժարվել Գողթնից, որտեղ երգվել են մեր հեթանոս երգերը և նմանապես մեր հայրենիքի որևէ այլ սրբազան տարածքից։

Հայաստանը մեկ միասնական աշխարհագրական և քաղաքակրթական բնականոն օրգանիզմ է, որտեղ մեզ համար նույնքան սուրբ են, հարազատ ու պաշտելի և՛ Մասիսը, և՛ Արագածը, և՛ Սիփանը, և՛ Դիզափայտը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ