«Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը «Ժողովուրդ». Ավինյանի թիմի նոր «հանճարեղ» գաղափարը

Օդի ջերմաստիճանը ցերեկն ու գիշերը կնվազի․ հնարավոր է կարկուտ, մառախուղ

Եղանակ

Երևան քաղաքում՝ մայիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Մայիսի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի և 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ի երեկոյան, 14-ի գիշերը՝ առանձին վայրերում ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Մայիսի 13-14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 13-15-ին՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-ի և 18-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ