3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». ՔՊ-ականների բողոքի նոտան ուշանում է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-18-ը կգործուղվի Բելառուս՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախագահությունն անցած տարի անցել է Բելառուսին, եւ դեռեւս տարեսկզբին հայտարարվեց, որ մայիսին արտագնա նիստ է անցկացվելու՝ քննարկվելու են խնդրահարույց հարցեր։ Ենթադրվում է, որ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունները եւս քննարկման թեմա կդառնան։

Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ արտագնա նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Երեւանում: Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի գլխավորած 12 հոգանոց պատվիրակությունում ընդամենը 4-ն են օրենսդիր, մյուսները նախագահի աշխատակազմից են։ Բայց ՔՊ-ականները բողոքի նոտա չեն հղում աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Կարապետյանին։ Հիշեցնենք, որ նախկինին՝ Վահան Նարիբեկյանին ազատելու պատճառներից մեկն այն էր, թե աշխատակազմից ավելի շատ մարդիկ են գործուղման մեկնում, քան պատգամավորներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ