Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

«Չեմ կարող լիարժեք երջանիկ լինել, երբ Արցախը խնդիրների մեջ է». ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք բեմադրիչ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— Վերջերս Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնեցիք «Տատը» ներկայացումը…

— Այո՛, թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում հանդիսատեսի դատին հանձնեցինք «Տատը» ներկայացումը, որն արգենտինացի հեղինակի ստեղծագործությունն է: Պիեսը գրվել է 1970-ական թվականներին: Հեղինակը` Ռոբերտո Կոսան, տաղանդավոր դրամատուրգ, ռեժիսոր է: 1970-ական թվականներին Արգենտինայում իշխանության եկավ ռազմական խունտան, եւ այդ տարիներին արհավիրք, աղետ եղավ: 30 հազար մարդ սպանվեց, սովի մատնվեց: Հալածանքների, ռեպրեսիայի դաժան տարիներ էին: Այդ դաժան տարիներին էլ համարձակություն ունեցավ Կոսան եւ գրեց այդ պիեսը:

— Ո՞րն էր ներկայացման ասելիքը հանդիսատեսին:

— Շատ ժամանակակից գործ է, մեծ ասելիքով, լուրջ ենթատեքստերով, տողատակերով, շատ կարեւոր մեսիջներով: Կարծես թե, առաջին հայացքից կենցաղային մի պատմություն է, որի տակ շատ կարեւոր մեսիջներ կան: Տատը, որն ինչպես գիտենք, սիմվոլն է ընտանիքի, գերդաստանի, ամբողջ ներկայացման ընթացում պահանջում է, ուտում է եւ չի հագենում: Նույնիսկ մի քիչ չափազանցության է հասցված նրա ուտելու պահանջը: Դա պատահական չէ, որովհետեւ տատու այս կերպարի տակ թաքնված է առաջնորդի սիմվոլը: Թե ինչպես է նա խժռում իր ժողովրդին, իր երկիրը: Այստեղ ընտանիքը, որպես ժողովուրդ է ներկայացված: Հետաքրքիրն այն է, որ բացարձակ ուղիղ նախադասություն, որեւէ քաղաքական տեքստ չկա այս ներկայացման մեջ, բայց ինքն ամբողջովին ծայրից ծայր ալիգորիա է: Եվ յուրաքանչյուր տող, կարծես, հարմարեցված է մեր այսօրվա իրականությանը: Այս պիեսը ունենալով կենցաղային ժանր` համամարդկային գործ է, որովհետեւ այս խնդիրը միայն Արգենտինայինը չէ եւ ինչ-որ ժամանակի համար չէ: Կան պիեսներ, որոնք բոլոր ժամանակներում արդիական են: Աշխարհում շատ հայտնի, բայց Հայաստանում քիչ բեմադրված պիես է: Հակոբ Ղազանչյանը ժամանակին բեմադրել է այն: Այս անգամ պատիվ ունեցա Հակոբ Ղազանչյանի առաջարկությամբ բեմադրելու այս գործը, որի համար նրանից շնորհակալ եմ: Մենք ունեցանք առաջնախաղ, եւ հանդիսատեսն այնքան հետաքրքիր ընդունեց: Իհարկե, ինքը տրագիկոմեդիա է՝  ծիծաղելի տեսարանները շատ են, բայց այդ լիաթոք ծիծաղի մեջ հանդիսատեսը կարողանում է նաեւ վերջում գտնել տխրությունը: Մեր դերասանները կարողացել են վերցնել այդ բոլոր խնդիրները` հասցնել մարդկանց հոգիներին: Ամբողջ ներկայացման ընթացքում թեթեւ ծիծաղից հետո` հանդիսատեսը կարողացավ վերջում լրջանալ: Նա լրջացավ, զգաստացավ ու հասկացավ, որ մենք այսօր ապրում ենք այդ իրականությունը: Այսօր մեզ հետ անում են այն, ինչ-որ կատարվում է բեմի վրա, եւ ընտրությունը մերն է: Վերջաբանը չեմ ասում, թող հանդիսատեսը գա, տեսնի եւ կատարի իր ընտրությունը: Եվ եթե չկատարի ճիշտ ընտրություն, լինելու է այնպես, ինչպես լինում է պիեսում:

— Գլխավոր դերասաններն ովքե՞ր են:

— Տատիկի դերակատարը տղամարդ է խաղում: Ընդ որում` դա հեղինակի պահանջն է, որ պետք տղամարդ դերակատար խաղա, որովհետեւ պիեսում թաքնված սիմվոլ կա տատիկի դերի տակ: Եվ այդպես էլ եղել է: Պիեսը որտեղ բեմադրվել է, տատիկի դերում միշտ տղամարդ է խաղացել: Մեզ մոտ տատիկի դերում խաղում է ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը: Մեր աշխատանքի արդյունքում շատ հետաքրքիր կերպար է ստացվել: Նրա տարիների փորձի, պրոֆեսիոնալիզմի արդյունքը եղավ այն, որ հանդիսատեսը շատ ե՛ւ սիրեց, ե՛ւ չսիրեց այդ տատին: Սիրեց այն մարմնավորումը, որը կերտել է, չսիրեց այն տեսակը, որը կերտել է դերասանը: Եվ սա կարծում եմ` դերասանի համար շատ կարեւոր աստիճան է, որ նա կարողանում է հաղթահարել, երբ այս երկու իրարամերժ զգացողությունը հանդիսատեսն ապրում է: Ինչ խոսք, Բորիս Պեպանյանը պրոֆեսիոնալ, տաղանդավոր մարդ է եւ կարողացել է այդ ամենն իր մեջ եփելով՝ հասցնել նրան: Նաեւ մենք ունենք հրաշալի դերասանախումբ: Տիկին Մարգարիտա Մնացականյանը, որը կերտում է այդ ընտանիքում  հորաքրոջ դերը: Այստեղ նա մարմնավորում է ներկայացման հոգեւոր մասը: Ընդհանրապես երկրի կառուցվածքն է այդպիսին` ամեն ոլորտ իր դերակատարությունն ունի: Եվ այդ բոլորի արդյունքում է կառուցվում երկիրը: Մի այսպիսի խոսք կա` յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Մենք ենք կերտում մեր իշխանությանը եւ նաեւ հարմարվում, որ մեզ հետ այդպես վարվեն: Այո՛, ես չեմ արդարացնում, որ բոլորս անմեղ ենք, եւ մեզ հետ այդպես են վարվում: Մենք բոլորս մասնակից ենք եւ նաեւ ոչ ուղիղ իմաստով` մեղավոր: Տիկին Մարգարիտան կերտում է հոգեւոր, հավատացյալ մարդու կերպարը: Իշխան Ղարիբյանը` ընտանիքի տատիկի թոռան կերպարում է հանդես գալիս: Ում վզին է ամբողջ տան հոգսը: Նա առավոտից  իրիկուն աշխատում է եւ չի կարողանում բավարարել տատի կարիքները: Իշխանը շատ հետաքրքիր է մարմնավորել իր կերպարը: Մեր երիտասարդ դերասաններից խաղում են Հասմիկը, Նելլին, Տիգրանը, Վահագնը, որոնց շնորհիվ շատ հետաքրքիր դերակատարումներ են ստացվել: Մենք բավականին կարճ ժամանակում ենք բեմադրել ներկայացումը: Այն տեւել է մեկ ամիս: Պրոֆեսիոնալ մարդիկ գիտեն, որ ներկայացում բեմադրելու համար մեկ ամիսն ինչքան կարճ ժամկետ է: Դերասաններն աշխատել են բացարձակ սիրով, նվիրումով: Թատրոնի ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմը կարողացավ մեկ ամսվա ընթացքում իրականացնել այս բարդագույն աշխատանքը: Եվ արդյունքը կարծես թե գոհացրել է հանդիսատեսին: Շնորհակալ եմ դերասաններից հրաշալի, հետաքրքիր եւ պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

«ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԻՆՔՆԱՄԱՔՐՎԵԼ, ԸՆԴՈՒՆԵԼ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ, ՍԽԱԼՆԵՐԸ ԵՎ ՃԱՆԱՉԵԼ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ»

— Ընտանեկան գործերն ինչպե՞ս եք հասցնում: Դժվար չէ՞ր, մանավանդ որ փոքրիկ երեխա ունեք:

— Երբ քո կյանքում չես դնում առաջնային եւ երկրորդական բաներ, այլ ամեն ինչ դարձնում ես քեզ համար կարեւոր եւ սիրելի, ոչինչ չի տուժում: Այսինքն` ես չեմ դնում առաջնային ընտանիքը, հետո թատրոնը կամ` ընդհակառակը: Ես համարում եմ, որ իմ կյանքում կան առաջնային բաներ, եւ որեւէ մեկը մյուսի հաշվին չի լինում: Չի կարող ընտանիքի հաշվին լինել թատրոնը կամ` ընդհակառակը:

— Բայց չէ՞ որ դա մեծերը կհասկանան, երեխան չի հասկանա, երբ մայրիկն իրեն տանն է թողնում եւ գնում աշխատանքի:

— Ես աշխատում եմ ժամանակս այնպես դասավորել, որ բացակայությունս երկար չլինի: Հետո նաեւ այն էմոցիաները, որ ես ստանում եմ, դա միայն դրական է ազդում իմ փոքրիկի զարգացման եւ, ընդհանրապես, առողջ հարաբերություններ կառուցելու վրա: Ո՞վ է ասել, որ մայրը ամբողջ օրը պետք է զբաղվի խնամքով, տան գործերով: Երբ մայրը իր ներսում լիարժեք ու հանգիստ է լինում, բալիկը դրանից միայն շահում է:

— Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:

— Չեմ կարող հիմա ինձ լիարժեք երջանիկ մարդ համարել: Երջանիկ եմ, շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ես այսօր ունեմ` ընտանիք,  բալիկ, թատրոն եւ այն մարդկանց համար, ովքեր իմ կողքին են: Բայց լիարժեք չէ իմ այդ երջանկությունը, որովհետեւ իմ կյանքում շատ կարեւոր բաներ այսօր այնպես չեն, ինչպես պետք է լինեն: Ես չեմ կարող լիարժեք երջանիկ լինել, երբ Արցախն այս խնդիրների մեջ է: Իմ ընտանիքի անդամներից, իմ հարազատներից, իմ ընկերներից շատ-շատերն այսօր Արցախում են եւ տանում են այս դժվարությունները: Մի կետում նույնիսկ մեղավորության զգացողություն եմ ունենում: Եվ այդ զգացումը չի թողնում, որ լիարժեք երջանիկ լինեմ: Բայց ոչ թե նրա համար, որ ուզում եմ, եւ դա ինձ խանգարում են: Ո՛չ, հարցը դա չէ: Երբ քեզնից մի բան պոկում են, մի մասնիկը հեռանում է, այլեւս այդ լիարժեքությունը չի լինում: Մենք պետք է մեր գործով ապացուցենք եւ ամեն ինչ անենք, որ լավ լինի: Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց այս կրթական ցենզով մեր ժողովուրդը չի կարող լրջագույն արդյունքներ գրանցել որեւէ ասպարեզում: Մենք պարտավոր ենք կրթվել, ինքնամաքրվել, ընդունել մեր մեղքերը, մեր սխալները եւ ճանաչել ինքներս մեզ: Մի անգամ պատերազմից հետո խոսակցություն եղավ մի մանկավարժի հետ: Շեշտում եմ մանկավարժի, որ հասկանաք իմ ասածի ամբողջ ողբերգությունը: Նա ինձ ասաց հետեւյալը` «Ես եւ իմ ըտանիքը, որ Արցախում չենք եղել, հիմա որ կորցրել ենք Արցախի մեծ մասը, մեծ բան չենք կորցրել: Այսինքն` ես երբեք էլ այդտեղ չեմ եղել, որ սրանից հետո էլ չլինեմ, ի՞նչ պետք է լինի»: Քանի որ արդեն սովոր էի նման խոսակցությունների եւ սովորել եմ կառավարել իմ էմոցիաները, հարցրի` Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում եղե՞լ եք: Ասաց` ոչ: Հարցրի` Սյունիքում եղե՞լ եք: Եղել էր Սյունիքում: Ասացի` ձեր տրամաբանությամբ մենք պետք է հանձնենք բոլոր այն տարածքները, որտեղ դուք չե՞ք եղել: Գիտեք՝ մեր ամբողջ ողբերգությունը գալիս է նրանից, որ մենք մեր հայրենիքը չենք ճանաչում: Սերը, հոգատարությունը, տիրոջ զգացողությունը հայրենիքի հանդեպ սկսվում է նրա ճանաչողությամբ բոլոր իմաստներով` պատմություն, բնություն, աշխարհագրություն, մշակույթ… Մենք լիարժեք կկարողանանք տեր լինել մեր հայրենիքին, երբ ամբողջապես ճանաչենք նրան:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված