Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

«Հայաստանի կառավարությունը վաղուց է հրաժարվել Արցախի խնդրից». ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մշակութային

 «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի եւ Արցախի գրողների միության անդամ, Արցախի Ժուռնալիստների միության վարչության անդամ, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, երգիծաբան, ազատամարտիկ ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Եկել եք Հայաստան եւ չեք կարողանում վերադառնալ Արցախ: Պատկան մարմինների դիմե՞լ եք, որպեսզի օգնեն ձեզ այդ հարցում:

— Կնոջս հետ եկել էի Երեւան, որպեսզի իրեն ճանապարհեմ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաք` 10-15 օրով հյուրընկալվելու փոքր դստերս: Գիշերը կնոջս օդանավակայանից  ճանապարհեցի, առավոտյան ժամը 10:30-ին Արցախի ճանապարհը փակեցին: Չցանկացա մենակ վերադառնալ, մնացի այնքան՝ մինչեւ կինս ՌԴ-ից  վերադարձավ, նոր միայն միասին Արցախ վերադառնալու համար գրանցվեցինք: Դիմել ենք նաեւ Արցախի կառավարության թեժ գծին: Առաջարկը լավ տարբերակ չէր, չգնացինք: Կինս ճնշման խնդիր ունի, բարձր մեքենաներով հնարավոր չէր լինի գնալ: Ոստիկանների վրա, որ հարձակվել ու սպանել էին, այդ ճանապարհն էր հիմնականում գործում: Հետո այդ  ճանապարհն էլ փակվեց: Այժմ սպասողական վիճակում ենք գտնվում:

— Պարոն Գրիգորյան, այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում եւ Արցախում, ինչպե՞ս կբնութագրեք:

— Ընդհանրապես դժվար է որեւէ խոսք ասել երկրի վերաբերյալ: Եթե Հայաստանի կառավարության մասին խոսելու լինենք (մեղմ ասած), նրանք վաղուց են հրաժարվել մեր խնդրից: Առաջ քաշելով խաղաղության օրակարգ կոչվածը՝ ասում են, որ մինչեւ վերջ այդ ճանապարհով են գնալու, բայց բոլորս գիտենք, որ խաղաղություն չեն մուրում` խաղաղություն վաստակում են: Խաղաղության ճանապարհով գնացողը պետք է կարողանա ստիպել հակառակորդին, որ իրենք նույնպես գնան այդ ճանապարհով: Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն Արցախում է իր ցանկությունները հերթով իրականություն դարձնում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:

— Եթե հանկարծ այլ որոշումներ լինեն, կհամաձայնե՞ք ադրբեջանցիների հետ ապրել, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր:

— Մենք նախկինում էլ ենք ապրել, բայց այդ ժամանակ ապրել ենք ուրիշ պետությունում: Հիմա եթե մենք ադրբեջանցիների հետ ապրենք, պետք է ապրենք Ադրբեջանի պետությունում: Ինչպե՞ս կարող ենք ապրել մի մուսուլմանական երկրում, որտեղ ոչնչացնում են սրբավայրերը: Երբ մեր սրբավայրերն անվանում են աղվանական, ոչ թե հայկական: Հետո այսքան զոհերից հետո ո՞նց կարող ենք թշնամու հետ միասին ապրել: Պետք է շատ ժամանակ անցնի, սերունդներ փոխվեն, որ այս ամենը մոռացության մատնվի, ու միասին ապրելու հնարավորություն ստեղծվի: Բայց ներկա պահեն չենք կարող միասին ապրել: Դա հնարավոր չէ:

— Երեւանում եք ներկա պահին, գո՞հ եք…

— Չնայած կան երկուստեք բողոքներ, բայց ինձ վատ երեւանցի չի պատահել: Գիտեք, մարդ բարկացած պահին ամեն ինչ կարող է ասել, բայց պատճառը ո՛չ ղարաբաղցին է, ո՛չ էլ` երեւանցին: Արցախցի-երեւանցի տարանջատումն էլ է թշնամին մտցրել, որ միմյանց միջեւ թշնամանքը խորացնի, եւ մերոնք խայծը կուլ են տվել: Հայաստանում եթե իշխանությունը մեզ դեմ է, ուրեմն նրա գործողությունները ոչ միայն մեր դեմ են, այլ նաեւ Հայաստանի սահմանամերձ բոլոր մարզերի բնակչության դեմ են:

— Գրական կյանքն ինչպե՞ս է ընթանում Ստեփանակերտում: Կապի մե՞ջ եք ձեր գրչակից ընկերների հետ:

— Այո, իհարկե, զանգում խոսում ենք միմյանց հետ: Վերջերս լուսահոգի Վարդան Հակոբյանի մահվանից հետո՝ ընտրվեց Արցախի գրողների միության նոր նախագահ: Առաջադրվել էին Կիմ Գաբրիելյանն ու Նորեկ Գասպարյանը: Ընտրվեց Նորեկ Գասպարյանը: Արցախի գրողների միության արտահերթ համագումարից հետո՝ Կիմ Գաբրիելյանի առաջարկությամբ եւ նախաձեռնող խմբի ջանքերով Ստեփանակերտում ստեղծվել է Գրողների արցախյան միավորում: Միավորման ստեղծումը ոչ թե որպես գրողների համախմբվածության պառակտում պետք է դիտարկել, այլ` գրողների ինքնադրսեւորման նոր հնարավորության առկայություն: Երեւանում էլ շփվում եմ Հայաստանի գրողների միության հետ: Առաջիկայում պետք է Գրողների միության ծավալուն տեղեկատու տպագրվի` նկարներով, կենսագրականով: Իսկ մինչ այդ տպում էին Գրողների միության տեղեկատու հասցեագիրք` փոքր ծավալի, որտեղ միայն գրողների հասցեներն ու հեռախոսահամարներն էին: Ամռանը սպասվում է նաեւ ՀԳՄ համագումար, Արցախում ապրող ՀԳՄ անդամները գուցե չկարողանան ներկա գտնվել համագումարին՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված