Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել

«Իմ երգածն ու ապրած կյանքը նույնն են».ԱՐ­ՍԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­Ն

Մշակութային

«Իրա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում զրու­ցել ենք ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, «ԳՈՒ­ԹԱՆ» Հա­յաս­տա­նի ազ­գա­յին-ավան­դա­կան եր­գի-պա­րի փա­ռա­տո­նի հիմ­նա­դիր-ղե­կա­վար, «ԱՐԱՐ» հայ ազ­գա­յին ար­վես­տի պահ­պան­ման կենտ­րո­նի հիմ­նա­դիր-ղե­կա­վար, եր­գիչ ԱՐ­ՍԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ հետ:

— Պա­րոն Գրի­գո­րյան, քա­ղա­քա­կան պայ­քա­րի է­իք դուրս ե­կել, բայց վեր­ջին շրջա­նում Ձեզ չենք տես­նում այդ պայ­քա­րում: Ին­չո՞ւ:

— Նախ պետք է ճշտում մտցնեմ՝  ես քա­ղա­քա­կան պայ­քա­րի մեջ չեմ ե­ղել ու եր­բեք  չեմ էլ լի­նե­լու. իմ պայ­քա­րը ազ­գա­յին պայ­քար է: Իմ հա­մոզ­մամբ՝ յու­րա­քան­չյուր հայ ի­րա­վունք ու­նի եւ պար­տա­վոր է պայ­քա­րել իր ազ­գա­յին եւ պե­տա­կան ի­րա­վունք­նե­րի հա­մար: Երբ տես­նում ես, որ ընդ­հան­րա­կան խնդիր­ներ կան, քան քո անձ­նա­կանն է, եւ ան­տար­բեր ես լի­նում այդ ա­մե­նի նկատ­մամբ, առն­վազն ճիշտ չէ: Ես միշտ ապ­րել եմ «մենք»-ով, չեմ ապ­րել «ես»-ով: Տես­նե­լով, որ խնդիր­ներ կան Ար­ցա­խի, մեր սահ­ման­նե­րի, մեր ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան հետ կապ­ված, եր­բեք չեմ լռել՝ պայ­քա­րել եմ, պայ­քա­րում եմ ու միշտ էլ պայ­քա­րե­լու եմ: Իմ եր­գածն ու ապ­րած կյան­քը նույնն են: Թող ոչ ոք չպի­տա­կա­վո­րի, որ ես ինչ-որ քա­ղա­քա­կա­նու­թյամբ եմ զբաղ­վում: Այդ ո՞ր խո­սույթս է քա­ղա­քա­կան, այդ ո՞ր պայ­քարս է քա­ղա­քա­կան: Ես պայ­քա­րում եմ իմ ազ­գա­յին ինք­նու­թյան, ազ­գա­յին մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան պահ­պան­ման եւ մեր պե­տու­թյան անվ­տան­գու­թյան հա­մար: Դա ար­դյո՞ք յու­րա­քան­չյուր հա­յի, ա­ռա­վել եւս ՀՀ քա­ղա­քա­ցու պարտ­քը չէ:

— Այսօր ճա­նաչ­ված մշա­կույ­թի գոր­ծի­չը, որ ձայն է բարձ­րաց­նում, սկսում են պի­տա­կա­վո­րել ա­կան­նե­րով` նի­կո­լա­կան, քո­չա­րյա­նա­կան, սեր­ժա­կան, ու այդ­տեղ ա­ռա­ջա­նում է տա­րան­ջա­տումը, ու սկսվում են խո­սակ­ցու­թյուն­նե­րը: Այն, ին­չը Դուք ազ­գա­յին պայ­քար եք ա­սում, մար­դիկ ան­վա­նում են քա­ղա­քա­կան: Մտա­ծում են, որ ե­թե խո­սում եք, ու­րեմն դրա հիմ­քում ինչ-որ շահ կա:

— Կար­ծում եմ՝ յու­րա­քան­չյուր մարդ ա­ռա­ջին հեր­թին ինքն ի­րեն պետք է պա­տաս­խան տա, թե որ­քա­նով է ազ­նիվ ինքն իր ապ­րա­ծով, նա­եւ ընդ­հա­նուր ապ­րե­լա­կեր­պով, այդ ա­մե­նը սրա-նրա ա­սա­ծով չի կա­րող լի­նել: Ես իմ խղճով եւ իմ պատ­կա­նե­լի­ու­թյամբ եմ ապ­րում: Եվ, ա­յո, ես հպարտ եմ, որ իմ մեջ կրում եմ հա­յի հզոր գե­նը, բայց նա­եւ փոր­ձում եմ ար­ժա­նի լի­նել այդ հրաշք գե­նին, ո­րի ա­նունն է հայ: Ցա­վա­լի է, բայց փաստ է՝ հի­մա ով ինչ ու­զում, գրում, ա­սում է, մե­կը մյու­սին փնո­վում ու հայ­հո­յում է, սա հա­յի նկա­րա­գիր չէ: Ես սո­վո­րա­կան հայ եմ, եւ այս կո­չումն ինձ հա­մար պար­տա­վո­րեց­նող է: Ինձ հա­մար ա­վե­լի կա­րե­ւոր են ազ­գա­յին եւ պե­տա­կան ի­րա­վունք­նե­րը, քան անձ­նա­կան ի­րա­վունք­նե­րը:

— «Արար» հայ ազ­գա­յին ար­վես­տի պահ­պան­ման կենտ­րոնն էլ է պար­տա­վո­րեց­նո՞ւմ:

— Այո՛, «Արար» հայ ազ­գա­յին ար­վես­տի պահ­պան­ման կենտ­րո­նը ստեղծ­վել է վեց տա­րի ա­ռաջ, ո­րի նպա­տակն է պահ­պա­նել, հան­րահռ­չա­կել եւ զար­գաց­նել մեր ազ­գա­յին մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը: Հի­մա ա­նընդ­հատ խո­սում են զար­գաց­նե­լու մա­սին՝ ա­սե­լով որ կյանքն էլ է զար­գա­նում, դա ինձ հա­մար շատ հաս­կա­նա­լի է, սա­կայն պետք է նա­եւ գի­տակ­ցել, որ ա­ռանց պահ­պա­նու­թյան՝ զար­գա­ցում չի կա­րող լի­նել: Ի՞նչը պի­տի զար­գաց­նես. ա­ռա­ջին հեր­թին մենք պար­տա­վոր ենք ա­մեն ինչ ա­նել մեր ազ­գա­յին մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար, եւ այդ նպա­տա­կի հա­մար ջանք չխնա­յել: Երբ մեր ջան­քե­րը կուղ­ղենք ազ­գա­յին մշա­կույ­թի զին­վոր­ներ պատ­րաս­տե­լուն, մի­այն դրա­նից հե­տո կսկսվի ազ­գա­յին մշա­կույ­թը չվնա­սող զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցը: «Արար» հայ ազ­գա­յին ար­վես­տի պահ­պան­ման կենտ­րո­նը տա­րած­ված է Հա­յաս­տա­նի գրե­թե բո­լոր մար­զե­րում՝ հիմ­նա­կա­նում սահ­մա­նա­պահ եւ սահ­մա­նա­մերձ հա­մայնք­նե­րում:

Այժմ «Արար» կենտ­րոն­ներ են գոր­ծում 8 մար­զի 40 հա­մայն­քում: Ժո­ղովր­դա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան տե­ղաբ­նակ 18 մաս­նա­գետ դա­սա­վան­դում է ա­վան­դա­կան երգ ու պար, գոր­գա­գոր­ծու­թյուն, կար­պե­տա­գոր­ծու­թյուն, ժա­նե­կա­գոր­ծու­թյուն, ա­սեղ­նա­գոր­ծու­թյուն, խե­ցե­գոր­ծու­թյուն, քա­րի եւ փայ­տի գե­ղար­վես­տա­կան մշա­կում, խաչ­քա­րա­գոր­ծու­թյուն, ման­րան­կար­չու­թյուն: Դա­սըն­թաց­նե­րում ներգ­րավ­ված են շուրջ 1000 ե­րե­խա եւ պա­տա­նի: «Արար» հայ ազ­գա­յին ար­վես­տի պահ­պան­ման կենտ­րոն­ներ են գոր­ծում Սյու­նի­քի, Տա­վու­շի, Լո­ռու, Ա­րա­գա­ծոտ­նի, Գե­ղար­քու­նի­քի, Ա­րա­րա­տի, Ար­մա­վի­րի, Կո­տայ­քի մար­զե­րում: Մեր մաս­նա­գետ­նե­րը մե­ծա­մա­սամբ տե­ղաբ­նակ ար­վես­տա­գետ-վար­պետ­ներ են, նրանց տե­ղաբ­նակ լի­նե­լը եւս նպա­տա­կա­յին է: Մեր կենտ­րոն­նե­րում բո­լո­րը սո­վո­րում են անվ­ճար, դա­սըն­թա­ցի հա­մար անհ­րա­ժեշտ նյու­թերն ու պա­րա­գա­նե­րը եւս տրա­մադր­վում են անվ­ճար: Շու­տով կբա­ցենք եւս եր­կու կենտ­րոն՝ մեկն Ա­պա­րան քա­ղա­քում, մյու­սը՝ Ար­տա­շա­վա­նում, որ­տեղ Ար­տա­շա­վա­նի եւ Սաղ­մո­սա­վա­նի ե­րե­խա­նե­րը կհա­ճա­խեն: Եր­կուսն էլ գոր­գա­գոր­ծու­թյան եւ կար­պե­տա­գոր­ծու­թյան դա­սա­վանդ­ման կենտ­րոն­ներ կլի­նեն, որ­տեղ կդա­սա­վան­դի Շու­շի­ից տե­ղա­հան­ված գոր­գա­գործ-վար­պետ: Բնա­կա­նա­բար, Ար­ցա­խում եւս, ա­ռաջ Աստ­ված, նպա­տակ ու­նենք հիմ­նել մեր կենտ­րոն­նե­րը:

— Ամե­նա­շա­տը ար­վես­տի ո՞ր ո­լոր­տի դա­սըն­թաց­նե­րին են հա­ճա­խում:

— «Արար»-ի բո­լոր կենտ­րոն­նե­րում էլ ընդգրկ­ված ա­շա­կերտ­նե­րի թի­վը մեծ է: Եվ այն տա­րած­ված թե­զը, թե մեր ժո­ղո­վուր­դը ու­շա­դիր չէ ազ­գա­յին մշա­կույ­թի նկատ­մամբ, սխալ է եւ սուտ՝ ինչ­պես շատ ստեր, ո­րոնք տա­րա­ծում են մեր հա­սա­րա­կու­թյան մեջ՝ նպա­տակ ու­նե­նա­լով մեզ հե­ռաց­նել մեր ազ­գա­յին ինք­նու­թյու­նից:

— Ան­ցայլ տա­րի չե­ղար­կե­ցիք «Գու­թան» ազ­գա­յին եր­գի-պա­րի փա­ռա­տո­նը: Այս տա­րի կա՞ն ծրագ­րեր՝ «Գու­թա­նի» հետ կապ­ված:

— «Գու­թան» փա­ռա­տոնն ա­մե­նա­մյա է: Իմ հա­մոզ­մամբ՝ 2021-ին առ­հա­սա­րակ ո­րե­ւէ բա­ցօ­թյա մի­ջո­ցա­ռում չպետք է լի­ներ, իսկ ան­ցած տա­րի՝ 2022-ին, մենք եւ մեր բո­լոր ազ­գա­յին-ավան­դա­կան խմբե­րը, տար­վա սկզբից սկսե­ցինք պատ­րաստ­վել եւ շուրջ եր­կու ա­միս ա­ռաջ գո­վազ­դա­յին ար­շա­վով ազ­դա­րա­րել օ­գոս­տո­սի 26-ին կա­յա­նա­լիք «Գու­թան» 2022-ի մա­սին: Օ­գոս­տո­սի սկզբին լու­րը տա­րած­վեց, թե օ­գոս­տո­սի 25-ին Ա­ղավ­նոն են հանձ­նե­լու. բնա­կա­նա­բար, հե­տաձ­գե­ցինք, ո­րո­շե­լով այն ի­րա­կա­նաց­նել սեպ­տեմ­բե­րին: Սեպ­տեմ­բե­րին էլ պա­տե­րազմ ե­ղավ, եւ մեր հայ­րե­նի­քի պաշ­տպա­նու­թյան ժա­մա­նակ հե­րոս տղերք զոհ­վե­ցին, եւ «Գու­թանը» է­լի չե­ղար­կե­ցինք՝ ի հար­գանք մեր հե­րոս տղերքի: Այժմ պատ­րաստ­վում ենք «Գու­թան» 2023-ին. ա­ռաջ Աստ­ված:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ