3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Փաշինյանի վախերը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ

Թեմա

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այն թերեւս նախավերջին հանդիպումը կլինի Փաշինյան-Ալիեւ վերջնական համաձայնության՝ կոնկրետ փաստաթղթի շուրջ, որը, համենայնդեպս, ցանկություն ունեն ստորագրել հունիսի 1-ին արդեն իսկ Քիշնեւում նախատեսված հանդիպման ժամանակ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում:

«Իրավունքի» տեղեկությունների համաձայն, բրյուսելյան հանդիպումից առաջ՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի վախեր ունի առաջին հերթին Սփյուռքից: Սփյուռքի հետ վերջին շփումները՝ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մակարդակով, ցույց է տվել, որ այլեւս որեւէ մեկը չի պատրաստվում լռել ու հանդուրժել: Իսկ Փաշինյանի բրյուսելյան այցը՝ այն էլ Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղություն» կնքելու օրակարգով, իհարկե, աննկատ չի մնա Սփյուռքի կողմից եւ անակնկալների պակաս չի լինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ