3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Եթե ամեն ինչի պատասխանատուն ռուսն է, ինչի՞ համար է Հայաստանի իշխանությունը. Հայրյան

Թեմա

Մեծ Թաղերի նախկին գյուղապետ, Արցախի նախկին պատգամավոր, «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ ԼԵՎՈՆ ՀԱՅՐՅԱՆՆ ասաց, որ Հայաստանում մնացած անօթեւան արցախցիներն այլեւս ոչ թե սոցիալ-տնտեսական հարցեր են հնչեցնլու, այլ` քաղաքական:

— Հայաստանի իշխանություններին մեր պահանջը կարճ ու լակոնիկ է եւ իրենց համար հասկանալի պետք է լինի: Նրանք կա՛մ պետք է տեր կանգնեն հայ ազգի ազգային շահերին եւ գնան այդ շահերից բխող պահանջների կատարմանը, կա՛մ հրաժարական տան: Չի կարելի սեփական հարմարավետության կամ քաղաքական նկատառումներից ելնելով` ժողովրդին այս վիճակի մեջ պահել: Երկու տարի առաջ ես ասում էի` եթե ձեր ապագան դեռ չգիտեք, ժողովուրդ ջան, նայեք Հադրութին եւ տեսեք ձեր ապագան: Ժողովուրդը թերահավատ էր վերաբերվում:  Հիմա, ցավոք, կարող ենք ավելացնել, որ եթե Հադրութին նայելով՝ ձեր ապագան չեք տեսել, նայեք Ջերմուկին, կտեսնեք: Մեր կառավարությունն ամեն ինչ անում է ազգային, պետական շահերի հարցերը լուծելուց խուսափելու համար: Ապացուցելու կարիք չկա, ասում է` սահմանը պետք է ռուսը պահի, Արցախում ռուսն է պատասխանատու, Բերձորի միջանցքի պատասխանատուն եւս ռուսն է: Այդ դեպքում` ինչի՞ համար է Հայաստանի իշխանությունը, չենք հասկանում: Մեր իշխանություններին թվում է, թե հայ մարդու իրավունքները պիտի պահի ռուս խաղաղապահը: Մինչդեռ Հայաստանի իշխանությունը հստակ պատասխանատու է Ալյասկայից մինչեւ Ավստրալիա ապրող ցանկացած հայի համար, որովհետեւ հայտարարել է, որ Հայաստանի ու հայ ազգի իշխանությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ