3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Նոյեմբերի 9-ի թուղթը վերաբերում է 26.750 փախստականների վերադարձի հարցին, որով ՄԱԿ-ը չի զբաղվում. Ավագյան

Թեմա

Օրեր առաջ Արցախից տեղահանված անձինք նամակ են հանձնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին: Արցախցիների ներկայացուցիչներին ընդունել են գրասենյակի աշխատակիցները: Անդրադառնալով վերոնշյալին` Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆՆ ասաց, որ ՄԱԿ-ը պարտավորություններ ունի հայ փախստականների առաջ:

— ՄԱԿ-ի հայկական մասում գրված է, որ 26 750 փախստականին մոտիկ կարգավիճակով Արցախի հայեր են գրանցված: Որքան էլ ապօրինի եմ համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի թուղթը, բայց այդ փաստաթղթով, ուժի գործադրմամբ ֆաշիստական Բաքուն հասավ իր մի շարք նպատակներին: Եվ այսօր էլ նա իրողություն է դարձնում այդ փաստաթղթի 7-րդ կետը: Այսինքն` առանց վերահսկման, փախստականների անվան տակ ինչ-որ մարդկանց մխրճում է երբեմնի ազատագրված տարածքներ, Թալիշի շրջան եւ այլն: Անկախ նրանից՝ ՄԱԿ-ն այդ եռակողմ հայտարարությունն ընդունում է, թե` ոչ, տեղյակ է, որ գոյություն ունեն փախստականներ եւ պարտավոր էր նրանց տիրություն անել: 2020 թվականին ձեւավորվել են միայն հայ փախստականներ եւ ներքին տեղահանվածներ: Այնպես որ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ թուղթը պետք է վերաբերեր 26 750 փախստականների վերադարձի հարցին, որով ՄԱԿ-ը չի զբաղվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ