Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Մղձավանջից դուրս գալու համար 3 դիրքորոշում

Վերլուծություն

Տիգրան Մարտիրոսյանը գրում է

3 կարևորագույն դիրքորոշումներ, որոնք շատ կցանկանայի տարածել հայկական իրականության մեջ, գիտակից անձանց ուշադրությունը հրավիրելով ու փորձելով համոզել, որ առանց այդ դիրքորոշումներին համապատասխան գործելու, շփվելու, ամեն օր կորցնում ենք հազարավոր հնարավորություններ:

1. Ժողվուրդը մեղավոր չէ, վատը կամ տգետ չէ: 
Ժողվուրդը միշտ պատրաստ է լավ կազմակետպված ու ճիշտ գործողություններ կատարող անձանց հետ միասին սարեր շուռ տալ:
Կազմակերպության որակը, պլանների որակը, դրանց մասին տեղեկություն տարածելու, դրանց վրա ուշադրություն հրավիրելու ջանքերի արդյունավերությունը՝ այս ամենի վրա պետք է կենտրոնանալ հաջողության հասնելու համար:

2. Միասնության անընդունակությունը, միասին ու անսասան դեպի ընտրած նպատակը շարժվելու անընդունակությունը ապուշության նշան է, անկախ նրանից, խոսքը կրթված մարդկանց մասին է գնում, թե անգրագետ:

Կրթված ու ինքնահավան, ամենուրեք սեփական էշը դեպի անիմաստ նպատակներ քշող կրթված ապուշը շատ ավելի վտանգավոր է, քան անկիրթը:

Այնպես որ համագործացություն ավելի ու ավելի լավ կազմակերպված, ավելի արդյունավետ ու կայուն, անդադար:

Սրան պետք է ձգտել անկեղծորեն ու միշտ, ամեն հնարավոր առիթից օգտվելով:

3. Ցանկացած թեմա բարձրացնելիս անհրաժեշտ է հնարավորության դեպքում սեփական ուշադրությունն ու զրուցակիցների ուշադրությունն ուղղել դեպի պատճառների ամենախորը ուսումնասիրությունը:

Ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել խորը պատճառաբանություն ընդգրկող քննարկումների ու զրույցների վարման համար: 

Ամեն ինչ պետք է անել, որպեսզի մակերեսային մտքափոխանակության գործընթացին զուգահեռ աճի խորիմաստ մտքափոխանակության քանակը:

Այս պահին միլիոն անիմաստության դեմ ընդամենը 10 իմաստալի ու խորը զրույց կամ քննարկում կարելի է հանդիպել:

Դա մահացու վտանգ ներկայացնող վիճակ է հասարակության գիտակցության համար:

Նա, ով գիտակից է համարում իրեն, պետք է սովորի համեստությամբ ու համբերատարությամբ օգնել զրուցակիցներին խորանալ երևույթների պատճառների մեջ, անել հիմնավորված եզրակացություններ ու առանց շտապելու թվարկել դրանք, ըստ կարևորության բաշխելով:

Չիմանալ նման կերպ զրույցներ վարելու կանոնները, չունենալ նման հմտություն, չզբաղվել այդ հմտության զարգացմամբ՝ նշանակում է թշնամու փչած տեղեկատվակաան թունավոր ստերով լցված քամիների տարած տերև դառնալ, որը պոկված է իմաստության ծառից էլ,  իրականությունից էլ, սակայն դեռ ընդունակ չէ դա գիտակցել:

Տերևաթափ ու չորացող իմաստության ծառի փոխարեն պետք է աճեցնել ճյոււղավորված, հզոր բուն, խորը արմատներ ու փարթամ տերևներ ունեցող իմաստության ծառ:

Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գոյություն ունի իմաստություն ծնող ամենօրյա հազարավոր զրույցների ամենուրեք տարածված սովորույթ:

Միայն դա կարող է օրական միլիոն ժամ տևող քաոսային իրարանցումը, համացանցում ու գործնական կյանքում, դարձնել միլիոն կարևոր քայլ դեպի լավագույն նպատակները տանող ճանապարհին:

Ապագա կա, եթե իմաստության լուսը իրենց սրտերում վառ պահած անձինք կան, որոնք պատրաստ են ազգի գիտակցության համար պատասխանատվություն կրելու, ազգին ճիշտ տրամադրելու, ճիշտ ուղղություն ցույց տալու:

Նման անձանց համագործակցության կազմակերպումն է լուսավոր ապագայի գլխավոր գրավականը:

Դրան խանգարող բողոր սխալ դիրքորոշումների, թունավոր կարծրատիպերի ջախջախումն է ամենակարևոր միջոցներից մեկը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ