ՇՏԱՊ. Երևանի Արցախի պողոտայում կիսամերկ նորածին են գտել
ՔրեականԵրևանում նորածին երեխա է հայտնաբերվել՝ կիսամերկ վիճակում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին մամուլի այս տեղեկությունը՝ նշելով, որ ժամը 15։55-ին շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Արցախի պողոտա 8/4 հասցեում հայտնաբերվել է կիսամերկ, նորածին երեխա, որը տեղափոխվել է հիվանդանոց։
«Ահազանգով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝