Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. Պապոյան Զելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում «ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ Հռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի Ուկրաինա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են

Մոտակա տասնօրյակը թեժ է լինելու. «Փրկչի» կոստյում հագած նախկին պետնախարարի ռեվերանսները շրջափակված Արցախում

Հանդիպում

Ադրբեջանը շարունակում է սեղմել Արցախի շուրջ օղակը, այդ մասին է փաստում նաեւ նախօրեին ԱՀ ՄԻՊ-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Վերը նշված հումանիտար խնդիրներին զուգահեռ»:

Ստեղծված իրաբիճակին զուգահեռ, սակայն, Արցախում ներքաղաքական լուսաբացներն էլ խաղաղ չեն։ Ի վերջո ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական կյանքում, ովք՞եր ու ի՞նչ նպատակով են փորձում կրակից շականագներ քաղել այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.

-Իսկապես, Արցախի շրջափակումը հայատյաց Ադրբեջանի կողմից օր-օրի նոր դժվարություններ ու սպառնալիքներ են ստեղծում արցախահայության համար, և խոսքը բնավ միայն կենցաղային ու սոցիալական խնդիրների մասին չէ։ Հստակ նկատվում են դրսի ուժերի ձեռագիրը ամեն կերպ կոտրել ժողովրդի դիմադրողականությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ և ստիպել ենթագիտակցորեն փրկություն ման գալ օտարի մեջ։ Եվ ներքաղաքական լարվածության հիմնական աղբյուրն էլ հենց դա է:

Արցախում հաճախ մարդիկ կաշկանդվում են իրականությանը բաց աչքերով նայել և փորձել թացը չորից զատել: Ինչը, բնականաբար, ցավոտ է, սակայն մինչև ժողովուրդը չկարողանա տեսնել, վերլուծել մեզ շրջապատող իրականությունը, մենք չենք կարողանա դուրս գալ այս վիճակից։

Այ՛ո, Արցախի, ներքաղաքական կյանքը լուրջ վայրիվերումների մեջ է և, որը լի է լրջագույն վտանգավոր հետևանքներով և ըստ իս Արցախի նախագահից մեծ ճիգեր են պահանջվում հասարակությունում ներքին լարվածությունը թուլացնելու համար: Թե ինչքանով է դա ստացվում կամ էլ մինչև այժմ ստացվել երևի թե թող ամեն մեկը ինքն իրեն հարց տա, բայց, որ քաղաքական զարգացումները թեժանալու են դա այլևս իմ մոտ կասկածներ չի առաջացնում:

Հստակ է, որ կան ուժեր ովքեր հայրենիքի փրկության կոչերի անվան տակ հետամուտ են որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների շահը սպասարկելու գործում։ Կոնկրետ այդ «հարձակումների» դեմն առնելու համար անհրաժեշտ է ոչ թե միամիտ խանդավառություն, այլ սթափ գնահատական այս կամ այն հասարակական քաղաքական գործիչների կատարած գործերին։

-Պարոն Հովհաննիսյան, ստեղծված իրավիճակում, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է գործի արցախցին։ Արդյո՞ք վճռական քայլերի գնալու ժամանակը չէ։ Ի՞նչ արդյունք են տալու ստորագրահավաքները։

-Ստորագրահավաքը ոչնչին չխանգարող միջոցառում էր, բայց ակնկալել, թե ռեալ լծակ է իրավիճակի մեջ փոփոխություն կատարելու գործում միամտություն կլինի, Հաագայի դատարանի վճիռը նույնիսկ այս պահին որևէ փոփոխություն չի մտցրել ադրբեջանական քաղաքականության մեջ, ուր մնաց այս տեսակի «լացի» ձայնը։ Ըստ ինձ սա ավելի շատ աստառավորված քայլ էր ներքաղաքական կյանքում «փրկչի» կոստյումը հագած նախկին պետնախարարի և գործընկերների կողմից, որոշակի ֆոն ստեղծելու ուղղությամբ և այդ գործում երիտասարդների էներգիան չափելու և հետագա քայլերը պլանավորելու ուղղությամբ: Մի գուցե սխալվում եմ, բայց որոշակի հանգամանքներ կան ինչը ինձ հուշում է ունենալ նման տեսակետ։ Այն որ մոտակա տասնօրյակը և նաև դրանից հետո ներքաղաքական կյանքը թեժ է լինելու դրանում կասկածներ չունեմ։

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 






Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top