Գիշատիչն այնքան է տարված արյան հոտով, որ անգամ ուշադրություն չի դարձնում իրավիճակի անարյուն հանգուցալուծմանն ուղղված միջամտություններին.ԱՀ գնդապետ
ՆերքաղաքականԱդրբեջանը օր-օրի սեղմում է Արցախի շուրջ օղակը, իսկ Հայաստանյան իշխանությունները բացի մարդասիրական կոչերից ուղղված միջազգային հանրությանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց ուրիշ ոչինչ չեն անում։ Ինչպե՞ս են տեսնում ստեղծված իրավիճակում Արցախի փրկության հարցը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՊԲ գնդապետ ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԻՑ, ով տվեց հետեւյալ ուշագրավ պատասխանը.
-Ըստ իս ստեղծված իրավիճակում կա հանգուցալուծման երկու տարբերակ՝ ա) բանակցային և բ) ուժային: Առաջին տարբերակը գրեթե անհավանական է, քանի որ զոհը, տվյալ դեպքում՝ Արցախը, արդեն իսկ գտնվելով գիշատչի երախում, դժվար թե հնարավորություն ունենա որևէ փոխշահավետ պայմանավորվածության գալ իրեն հոշոտող գազանի հետ: Գիշատիչն այնքան է տարված արյան հոտով, որ անգամ ուշադրություն չի դարձնում կողքից իրավիճակի անարյուն հանգուցալուծմանն ուղղված միջամտություններին:
Երկրորդ տարբերակը ևս արյուն է խոստանում, բայց այս պարագայում կենդանի մնալու հավանականությունն անհամեմատ մեծ է: Կկարողանա՞ արցախցին նորից ապավինել իր ուժերին ու համառությանը և, ինչպես 1992-ի մայիսին էր, գնալ սեփական փրկությունը կերտելու հանդուգն քայլին, ցույց կտան հետագա զարգացումները...
Բայց, որ այս պահին մեզնից պահանջվում է, հոշոտողին համոզիչ կերպով, ասել է թե՝ նաև հանդուգն գործողություններով, այլ ոչթե մերկապարանոց հայտարարություններով, հասկացնել, որ արցախցին ոչ թե մատաղացու գառ է, այլ պայքարող տեսակ, դա միանշանակ է: Իսկ դրա համար մենք ունենք ավելին, քան ունեինք 1991-92-ի շրջափակման տարիներին...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
