Ռուբեն Վարդանյանը իր իսկ հրավիրած հավաքի ժամանակ հանդուրժել է հակապուտինյան պաստառներով ուղեկցվող հակառուսական դրսեւորումներ. Փաստեր
ՆերքաղաքականՄայիսի 9-ին Արցախում «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանի հրավիրած հավաքի ժամանակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դպրոցական երեխաների ձեռքերով ծածանվել են հակառուսական, հակապուտինյան դրսեւորումներով պաստառները: Հատկանշական է, որ ինքը Ռուբեն Վարդանյանը, ով ի դեպ, ինչպես տեղացիներն են պնդում. իրեն զգում էր այդ միտինգի կինոյի տղան, շատ լավ տեսնելով այդ պաստառները իրեն նեղություն չի տվել ամբիոնից իր վրդովվմունքը հայտնելու: Իսկ, ինչպես տեղի մեր աղբյուրներն են ասում` երբ կողքից նրան հասկացրել են, որ ամեն դեպքում արդեն շատ երեւացին այդ պաստառները, նա մի թեթեւ հրահանգել է երեխաների ձեռքից վերցնել այդ պաստառները:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ պետության միջոցներով կազմկերպված իբր մայիսի 9-ին նվիրված միջոցառումը, տեղացիների խոսքով, ոչ մի կապ չի ունեցել օրվա խորհրդի հետ. «Կարծես չստացված պետնախարարի բենեֆիսը լիներ»:
Ի դեպ, արցախցիները մեզ հետ զրույցում փաստում են, որ Արցախում ներքաղաքական կյանքը մեղմ ասած պայթունավտանգ է` ստեղծվել են երկու թեեւեր Վարդանյանական եւ ներսիսյանական, ովքեր անողոք իրար «ոչնչացնելու» մարտեր են տանում:
Սեփ. լրատվություն
