Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ»

Ինչպես քվեարկել «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Բրյունետի օգտին

Շոու բիզնես

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնում է երգչուհի Բրյունետը իր «Future Lover» երգով: Նա ելույթ կունենա երկրորդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):

Նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես տարի նախորդ տարվա հաղթող Ուկրաինան:

Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի օգնությամբ: Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:

Քվեարկության կարգի մանրամասներն այստեղ են՝ https://youtu.be/rHgPHHMTVQE։ Բրյունետի երգը Եվրատեսիլի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է` https://youtu.be/Co8ZJIejXBA:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ