3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՀՀ կառավարությունում տեղյակ չեն Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հնարավոր հանդիպման մասին․ «Փաստինֆո»

Ներքաղաքական

ՀՀ կառավարությունում տեղյակ չեն Բրյուսելում մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը նշել է, որ նման տեղեկություն չունի։

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հաղորդվել է, որ առաջիկա հնարավոր հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերսկսելու են խաղաղության պայմանագրի ուղղությամբ բանակցությունները:

Տեղեկությունը ճշտելու նպատակով, «Փաստինֆո»-ն կապվեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի բաժին: ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասաց, որ այդ հանդիպման մասին տեղեկություն տրամադրող աղբյուրը ՀՀ ԱԳՆ-ն չէ՝ուղղորդելով մեզ դիմել կառավարություն, որտեղից էլ ասացին, որ անտեղյակ են։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ