⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Սամվել Բաբայանը չի ընդունում իրավապահների կասկածանքը. փաստաբան

Արխիվ 16-20

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը: Հարցաքննությունն ավարտվել է եւ այն կարճ է տեւել:

Հիշեցնենք, որ` Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ ճանապարհով «Իգլա»-ի` Հայաստան տեղափոխել պատվիրելու կասկածանքով: Երեկ ԱԱԾ լրատվական կենտրոնը տեղեկություն էր տարածել, թե օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Հավելենք, որ դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Հիշեցնենք, նաեւ, որ 17 տարի առաջ Բաբայանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո՝  2000 թվականի մարտի 22-ին, նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ  տեղի ունեցավ, այդ գիշերը ձերբակալեց Սամվել Բաբայանը: 

Որոշ տեղեկությունների համաձայն Բաբայանը մտադրություն է ունեցել մահափորձ կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ:

Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու համար նա դատապարտվել էր 14 տարի ազատազրկման: 4.5 տարի անց նրան ներում էր շնորհվել:

 




 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ