Լեռնային Ղարաբաղում շրջվել է ադրբեջանցիներով բեռնատարը, կան զոհեր
Հասարակություն
Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում՝ Ասկերանին մոտ, շրջվել է ադրբեջանցիներ տեղափոխող բեռնատարը, կան զոհեր։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը շրջվել է։
Վարորդը և մեկ ուղևոր զոհվել են։ Երկրորդ ուղևորը ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
https://news.am/arm/news/758760.html