«Ինձ առաջին գծում չեք տեսնի, բայց Ձեր թիկունքին կլինեմ»․ Մանրամասներ փակ հանդիպումից
ՆերքաղաքականՆախօրեին Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայաստան դաշինքի» պատգամավորների հետ եւ զրուցել իր առաջիկա անելիքների մասին։ Մասնավորապես, վերջինս հայտարարել է, որ կանգնած է պատգամավորների ցանկացած որոշման կողքին, բայց միեւնույն ժամանակ բաց տեսքստով ասել․ «Ինձ առաջին գծում չեք տեսնի, բայց Ձեր թիկունքին կլինեմ»։ Քոչարյանը անդրադարձել է նաեւ քաղաքային ընտրություններին եւ ասել, որ պատրաստ է սատարել պատգամավորների առաջարկած կոնկրետ թեկնածուի, եթե անձամբ զգա, որ այդ թեկնածուն ունի ռեսուրս կրելու։ Ասում են այդ հարցով, սակայն, խմբակցությունում չկա ստույգ որոշում։
Սեփ․ Լրատվություն
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
