Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Միակ բանը, որ արել են դատավճիռների հետ կապված, այն է, որ բոլոր դատավորներին գլխատել են. Գևորգ Դանիելյան

Իրավական

«Ըստ լրատվության՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահը, հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելը պատճառաբանել է Նեմեսիսի հուշակոթողի բացմամբ: Այս ցինիզմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես թուրք բարձրաստիճան չինովնիկներին չեն տրվի առնվազն հետևյալ պարզաբանումները,- Ֆեյսբուքյան իր էջում գրում է Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Դանիելյանը. ա) Նեմեսիսի մասնակիցները ոչ միայն չեն դատապարտվել, այլև արդարացվել են, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, 

բ) զոհված բոլոր թուրք պաշտոնյաները, այդ թվում՝ թալեաթը, 1919-21 թթ. հենց թուրքական զինվորական տրիբունալների կողմից դատապարտվել են մահապատժի՝ էթնիկ շարժառիթներով զանգվածային բնաջնջումներ կազմակերպելու և իրացնելու մեղադրանքով: Կոնկրետ թալեաթը Գերմանիայում է թաքնվել՝ կեղծված անձնագրով, ներկայանալով իբրև Ալի Բեյ,

գ) թուրքական իշխանությունները, անտեսելով իրենց դատական ատյանների երբևէ չբեկանված դատավճիռները, շարունակում են հերոսացնել ոճրագործներին, անվանակոչում են բազմաթիվ մշակութային հաստատություններ, պողոտաներ և այլն: Վերջերս անգամ առաջարկել էին Հայաստան-թուրքիա դեռևս չբացված անցակետը անվանակոչել թալեաթի անունով: Ընդ որում, 1930-31 թթ. միակ բանը, որ արել են դատավճիռների հետ կապված, այն է, որ բոլոր դատավորներին գլխատել են ...»,- գրում է Գևորգ Դանիելյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ