Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հոկտեմբերի 18-24-ը Արմավիրի գյուղերից մեկում ռազմագիտության ուսուցիչը դասը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է աշակերտին Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը Շնորհավորում ենք Վեհափառ Տիրոջը, մաղթում քաջառողջություն, արևշատություն և կորով Գերմանիան ջեռուցման սեզոն է մտնում գազի պաշարների ռեկորդային ցածր մակարդակով. Reuters Բրիտանացիների մեծ մասը կողմ է Բրիտանիայի վերադարձին ԵՄ. The Independent Պուտինը կպատասխանի Զելենսկու զանգին, եթե ցանկանա խոսել. Ուշակով Եվրոպան այլևս չի կարող թաքցնել Ուկրաինայի հակամարտության տնտեսական հետևանքները. Ֆիդան Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Վիշապը քար առ քար քանդում է ավերակները. 4 նշան, որ նոյեմբերի 2-ը կօգնի նրանց հաղթահարել այն, ինչը թվում էր չափազանց մեծ

Կասկածողները թող սպասեն յաթաղանի ծայրին, իսկ չկասկածողները դուրս գան փողոց. Գևորգ Գևորգյան

Զարկերակ
Իսկ ով է կասկածում թուրքի «մեկ հայ, այն էլ թանգարանում» ֆաշիստական, մարդատյաց լոզունգին։
Կասկածողները թող սպասեն յաթաղանի ծայրին, իսկ չկասկածողները դուրս գան փողոց, պայքարելու իրենց կյանքի գոյության իրավունքի և Հայրենիք ունենալու համար։
• ալիևը պարզ տեքստով ասում է, որ շուտով Հայաստանի իշխանությունը կհայտարարի «Ղարաբաղը ադրբեջան է», իսկ այս հայի ամոթն էլ վերահաստատում է, ասելով, որ գնալու է դրան։ Այս օրերին Վաշինգթոնում ստեղծվել է Հայաստանի և Արցախի ոչնչացման ճանապարհային քարտեզն ու մոդերատորների ցանկը, և հավաքական թուրքը ալիև-նիկոլ-էրդողան եռյակը, սրտատրոփ սպասում է վերջնական փուլին` ստորագրմանը։ Փաստաթուղթը վերաձևակերպվել է «հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվան։
Սա մի բարաթ է, որով թուրքը հնարավորություն է ստանում այս տարածաշրջանում անել այն, ինչ կկամենա։
Իսկ հավաքական Հայն էլ պետք է ի՜ր ընտրությունը կատարի, հնազանդվել և մորթվել, կամ, պայքարել, մաքառել հանուն արդարության, հանուն փրկության, հանուն անվտանգության։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ