Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Լարված է... թուրքիան և ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով ի ցույց են դնում իրենց շտապողականությունը. Գևորգ Գևորգյան

Զարկերակ
Զզված, հուսախաբ ու ազնիվ պայքարի սպասող մարդիկ շատ են, մեր հասարակության 80 տոկոսն են կազմում։ Մարդիկ ովքեր իրապես ելքեր են փնտրում և ազնիվ են իրենց նպատակների մեջ, հասնելու՜ են հաղթանակի։
Եվ ուրեմն այդ մարդիկ էլ փոխելու են և ուժերի հարաբերակցություն, և իրավիճակը...
Լարված է... թուրքիան և ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով ի ցույց են դնում իրենց շտապողականությունը։ Անգամ Երևանում տեղադրված հուշակոթողից են ջղաձգվում և թուրքիայի արտգործնախարարի մակարդակով հայտարարում, որ օդային տարածքը չեն բացելու Հայաստանի համար, մինչև չապամոտաժվի հայ վրիժառուների հուշակոթողը։ ադրբեջանն էլ անհամբեր սպասում է «խաղաղության» պայմանագրի իր առաջարկած չորս տարբերակների վերաբերյալ այս իշխանության համաձայնությանը, իհարկե Վաշինգթոնյան միջնորդությամբ։
Ավելին, ալիևն ասում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ամենևին էլ հրադադարի պայմանագիր չէ...
Եվ այս կործանարար իրավիճակում, այս իշխանության միակ հոգսը որևէ բևեռից անվտանգության երաշխիքներ ստանալն ու հեռանալն է։
Արդյունքում, թուրքական շահն էլ, սրանց նպատակներն էլ կբավարարվեն, եթե այս ամենից զզված մարդիկ ինքնակազմակերպված, միասնական ճակատով դուրս չգան փողոցային աննահանջ պայքարի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ