Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ԵԱ. Գոռ Ազիզյանը մրցավարների «օգնությամբ» ոսկե մեդալի փոխարեն նվաճեց արծաթե մեդալ

Սպորտ

Բռնցքամարտիկ Գոռ Ազիզյանը Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է արծաթե մեդալը:

Եզրափակիչի մենամարտում, ըստ մրցավարների Ազիզյանը 0-4 հաշվով պարտվել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կոնստանտին Կոստովին, ինչը շատ կասկածելի էր, քանի որ  առաջին երկու ռաունդներում հայ բռնցքամարտիկը շատ ակտիվ է գործել և մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, իսկ երրորդ ռաունդում Ազիզյանը  նոկդաուինի է ենթարկել մրցակցին։ Ինչեւէ, բողոքարկման հնարավորության բացակայությունը բացառում է իրավիճակի շտկումը։ 

Հայ բռնցքամարտիկը տրամադրության մեծ անկմամբ էր կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին, անդրադառնալով իր մենամարտին Ազիզյանը չփորձեց մրցավարների մեղավորությունը գտնել.

«Ուրախ եմ, որ կարողացա հասնել մինչև եզրափակիչ, բայց շատ տխուր եմ, որ պարտվեցի: Նպատակս մեկն էր՝ կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, բայց չկարողացա: Եզրափակիչում պարտվեցի իմ սխալների պատճառով, երևի՝ այնքան էլ լավ չէի պատրաստվել:

Արդյոք վստահության պակասի՞, թե՞ լարվածության խնդիր էր. երևի՝ երկուսն էլ կար: Ամեն ինչ արեցի, որ գոնե երրորդ ռաունդում մրցավարները հաղթանակն ինձ շնորհեն»,- նշել է  բռնցքամարտիկը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ