3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Պետք է ոչ թե ՔՊ-ականների աշխատասենյակում սուրճ խմող, այլ` մահապարտ ընդդիմություն. Զոհրաբյան

Թեմա

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ գնահատմամբ` տիտղոսային ընդդիմության պատճառաբանությունները, թե մանդատը պահել են, որ միջազգային կառույցներում կռիվ տան, չի անցնում:

— Բոլորը միասին պիտի վայր դնեն մանդատները, երկրում պիտի ստեղծվի սահմանադրական ճգնաժամ: Կվերականգնեք գոնե այն հավատը, որով ժողովուրդը տվել է իրենց մանդատ: Բայց իրենք վախենում են Նիկոլից, նրան դեմ առ դեմ հարցեր ուղղելուց: Եթե բոլորը «Ալեն ջան»-եր ու «Վլադիմիր ջան»-եր չեն, ուրեմն` պետք է հեռացնեն այդպես ասողներին: Ղալումյանի կաբինետում սուրճ խմող ընդդիմադիր պատգամավորների մանդատները պետք է ձեռքներից վերցնել` որպես առաջին քայլ, որպես երկրորդ քայլ` բոլորը պետք է դնեն մանդատները: Իրենք միջազգային կառույցներում անելիք չունեն, քանի որ միջազգային հանրությունն ամենաբարձր դեմքերով հայտարարել է, որ որեւէ սանկցիա Ադրբեջանի հանդեպ չի կիրառվելու: Որ Ստրասբուրգում մի հերոսական տեքստ են կարդում, չի անցնելու: Ժողովրդին պետք է ոչ թե ՔՊ-ականների աշխատասենյակում սուրճ խմող, այլ` մահապարտ ընդդիմություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ