3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ԱԺ-ում միակ պաշտոն ունեցող ընդդիմադիր պատգամավորին 29 ՔՊ-ական մտադիր են պաշտոնանկ անել

Թեմա

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից Ազգային ժողովի ամբիոնի մոտ իրականացված կարճատեւ ակցիայից հետո` ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, թե նախաձեռնելու է ընդդիմադիր պատգամավորին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց: Եվ թեպետ Աղազարյանի արտահայտած մտքերին նույնիսկ հումորով են վերաբերվում հարազատ խմբակցությունում, բայց պարզվում է` այս անգամ նա ամենայն լրջությամբ գործի է անցել: Ավելին` ԱԺ-ում միակ պաշտոն ունեցող ընդդիմադիր պատգամավորին պաշտոնանկ անելու համար վերջինս ստորագրահավաք է նախաձեռնել:

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն 29 պատգամավոր ստորագրել է, որպեսզի հարցը դառնա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քննարկման առարկա: Ըստ ՔՊ-ական պատգամավորի` այն տեղի կունենա առաջիկա օրերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ