Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Բայց բոլորն էլ գիտեն, թե ինչ գեներալ է եղել, որին էլ վստահված է եղել Շուշիի պաշտպանությունը. Վլադիմիր Առաքելյանը փակագծեր է բացում

Հանդիպում

«Քարվաճառը մինչեւ վերջին պահն էլ չի ընկել, Քարվաճառը մի ստորագրությամբ հանձնվեց, նոյեմբերի 25-ին մենք մեր ձեռքով հանձնեցինք Քարվաճառը։ Անգամ ժամկետային ծառայողներ կային, ովքեր չէին ուզում իջնել դիրքերից, ասում էին՝ մեռնենք, բայց Քարվաճառը պահենք։ Բայց, կար հրաման, մեզ չթողեցին, մեզ զոռով հանեցին, հղում անելով եռակողմ համաձայնագրի կետերին։ Ես անուններ չեմ տա, բայց բոլորը գիտեն, թե ով է եղել այդտեղ։ Բայց բոլորն էլ գիտեն, թե ինչ գեներալ է եղել, որին էլ վստահված է եղել Շուշիի պաշտպանությունը։ Ես նոյեմբերի 6-7-ին, անգամ 8-ին խոսել եմ տղաների հետ, մեր ընկերների հետ, Վերին Շենի գյուղապետի հետ, ու բոլորն էլ ասում էին, որ Շուշիում մենք ենք, թուրքերին թաքստոցներից հանում են ու խփում են։ Իսկ թե հիմա Շուշին հանձնվել է, թե տվել են՝ այդ հարցի պատասխանը թող տան այն գեներալները, որոնք Հադրութից եկող Շուշիի հետևից ճանապարհ բացեցին, և թուրքերը մտան Շուշի, ու դրանից հետո այդ հրամանատար, գեներալ կոչվածները թողեցին ու Շուշիից փախան՝ տղաներին թողնելով անտեր, ու այդքան զոհեր եղան այդտեղ»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ