Հուշամեդալներ նրանց, ովքեր 21 տարի եղել են «Արմմոնոյի» կողքին
Տեսանյութեր21-րդ «Արմմոնոն» անակնկալներ ուներ նրանց համար, ովքեր 21 տարի եղել են փառատոնի կողքին: Թատերական մի շարք գործիչներ արժանացան «Արմմոնո 20» հուշամեդալի, որոնց շարքում էին բեմադրիչ, դերասան Արմեն Սարգսյանը, դերասանուհիներ Ելենա Վարդանյանը, Լիլյա Մուկուչյանը, Նորա Բադալյանը, գեղանկարչուհի Նաիրա Թումանյանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի կինը եւ այլք:
«Իմ ստեղծագործական վերջին 13 տարիները խաչվեցին «Արմմոնոյի» հետ: Այդ խաչմերուկում հանդիպեցի այնպիսի մարդկանց, որոնցից դրական լիցքեր եմ ստացել եւ ոգեշնչվել: Իրենք կանգնած են եղել իմ կողքին, աջակցել են ամեն ինչով: Շնորհակալ եմ Մարիաննա Մխիթարյանին, ում շնորհիվ է, որ ես դեռ շարունակում եմ հանդես գալ մոնոներկայացումներով», - ասաց ՆՈՐԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ