Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Մեր թիկունքը բաց թողեց, սրտերը՝ վիրավոր. Արմեն Քուշքյանը՝ Վահե Շահվերդյանի մասին

Լուսանկարներ

«Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնի ներկայացումների շարքում առանձնահատուկ ուշադրության արժանացավ Արմեն Քուշքյանի դերակատարմամբ՝ «Համլետի երազները»:

Մոնոներկայացումը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին. այն բեմադրիչի վերջին աշխատանքն էր: Ներկայացման գործողությունները ծավալվում են գերեզմանափոսում, որտեղ հայտնվել է Համլետը: Հերոսն, ասես, երկխոսում է մահացածների հետ, բանավիճում, տալիս հարցեր, որոնց պատասխանները չի ստանում:

«Վերջին բեմադրությունն էր, վերջին պրեմիերան… Եվ սա ժառանգություն է, որը Վահե Շահվերդյանը թողեց ինձ: Մենք շատ երկար փորձում էինք գտնել ներկայացման լուծումը, շատ տարբեր առաջարկներ կային ե՛ւ իր կողմից, ե՛ւ իմ, բայց, չգիտես ինչու, չհասկացանք ինչպես, կանգնեցինք գերեզմանափոսի ու տապանաքարերի գաղափարի վրա: Շատ երկար ժամանակ ներկայացման ավարտն էինք փնտրում, եւ ինքն ասաց, որ ներկայացումը վերջացնեմ այսպես՝ для кого это новая могила? Սա հրաժեշտ էր… Այսօր ես ավարտը փոխեցի եւ ասացի՝ я знаю для кого это новая могила…. Իմ խոնարհումը հանճարեղ, հրաշալի մարդուն, հրաշալի արվեստագետին, ուսուցչին, ում պարտական ենք բոլոր ուսանողներս ու սաներս: Ինքը մեր թիկունքը բաց թողեց, մեր սրտերը՝ վիրավոր, առանց իրեն մեզ շատ դժվար է», - ներկայացումից հետո չափազանց հուզված ասաց ԱՐՄԵՆ ՔՈՒՇՔՅԱՆԸ եւ խոնարհվեց վարպետի հիշատակի առաջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ