Ադրբեջանում հայտարարել են, որ «հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից»
ՄշակութայինՀայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Գուրբանլին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանցու խոսքով՝ հայ քահանաները «կապ չունեն» (չակերտները՝ Tert.am) այս վանքի հետ։
«Վստահ եմ, որ այնտեղից կգնան. վանքը «պատկանում է» (չակերտները՝ Tert.am) կովկասյան Ալբանիային։ Վաղ թե ուշ ալբանա-ուդիական քրիստոնյա համայնքը կլուծի այս հարցը», - ասել է նա։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Քարվաճառը (Քելբաջար), որտեղ գտնվում է Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Դադիվանք վանական համալիրը, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, Հայ առաքելական եկեղեցուն հաջողվել է շարունակել ծառայությունը շրջափակման մեջ գտվող վանքում։
https://www.tert.am/am/news/2023/05/02/dadivank/3930876?fbclid=IwAR3rYDqu89tD6eI7zIJCtK479u9KGNIxqyAVvc68ir___P6TtkOy1ECeUAA