Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական Թրամփը հույս ունի ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագիր կնքել դեկտեմբերին՝ G20-ում. The Atlantic

Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար

Աստղագուշակ

Խոյ. Դուք շատ բուռն եք արձագանքում այն ամենին, ինչ կատարվում է այսօր ձեր շուրջը: Անգամ այն իրադարձությունները, որոնք ամենևին ուշադրության արժանի չեն, կարող են սուր ապրումների առիթ դառնալ, ձեզ հունից հանել: Դուք ծայրահեղ անհամբեր եք, և դանդաղաշարժ մարդիկ ձեզ նյարդայնացնում են: Ճիշտ է, վատ տրամադրության մեջ դուք երկար չեք մնա, քանի որ ցանկացած մանրուք կարող է ձեզ ուրախացնել: Ձեզ գնալով ձգում է ցանկացած վառ, յուրատեսակ, արտառոց բան: Հենց’ դրանով են պայմանավորված բազմաթիվ չպլանավորած գնումները և անտեղի ծախսերը:

 

Ցուլ. Այսօր ձեզ համար դժվար կլինի սովորական բաներով զբաղվելը. ձեր հոգին համառորեն պահանջում է մի ինչ-որ նոր, անսովոր ու հետաքրքիր բան: Այդ իսկ պատճառով էլ դուք դառնում եք վտանգավոր ու անհեթեթ իրադարձությունների մասնակիցը, դիմում գործողությունների, որոնք շրջապատի կողմից չեն ընդունվում: Ցանկալի չէ այսօր որոշումներ ընդունել կապված աշխատանքը փոխելու, տեղափոխության և անձնական կյանքում փոփոխությունների հետ: Խուսափեք բազմամարդ տեղեր այցելելուց: Օրվա վերջում հնարավոր են փոքր վնասվածքներ, որոնց պատճառը կարող է ձեր անզգուշությունը դառնալ:

 

Երկվորյակներ. Դուք ոչ միայն կարողանում եք հարթել սեփական խնդիրները, այլև օգնում եք շրջապատին: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել՝ ձեր հանրօգուտ գործունեության ընթացքում: Ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հատկապես օգտակար կլինի լողը: Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է, սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանակն են:

Խեցգետին. Այսօր դուք սովորականից ավելի հակված եք արվեստով հետաքրքվելուն: Թանգարան, թատրոն կամ համերգասրահ այցելելն ամենայն հավանականությամբ ձեզ կուրախացնի: Ստեղծագործական մտքի տեր մարդկանց հետ շփումները ձեզ դրական էմոցիաներ ու նոր և հետաքրքիր ծանոթություններ կպարգևեն: Հնարավոր են անսովոր, բայց շատ հաջող գնումներ: Միօրինակ, սովորական գործերը ձեզ շատ շուտով կձանձրացնեն: Բարեբախտաբար, դրանք կարելի է ուրիշների ուսերին դնել: Վատ օր չէ փոքր ուղևորության մեկնելու համար: Քնից առաջ զբոսանքը ձեզ կօգնի խուսափել գլխացավից ու անքնությունից:

Հավանական է ինչ-որ հին ֆինանսական կամ ունեցվածքին վերաբերող հարցերի լուծումը: Օրը բարենպաստ է տեղափոխության կամ կացարանը վերափոխելու համար:

 

Ջրհոս. Այսօր շատ բաներ ավելի հեշտ լուծում կստանան, քան դուք նախապես ենթադրում էիք: Ճիշտ լուծումները գտնվում են մակերևույթին, այնպես որ պետք չէ գլուխ կոտրել: Մի զլացեք օգտվել ուրիշի փորձից, դա ձեզ հնարավորություն կտա խուսափել սեփական սխալներից: Հնարավոր է առաջընթաց մի գործում, որի հաջողությանը դուք արդեն չէիք հավատում: Հանգամանքների հաջող դասավորությունը թույլ կտա բավական պատկառելի գումարներ վաստակել: Հավանական է հեռուներից հաճելի լուրերի ստացումը, չի բացառվում հեռավոր ազգականների անսպասելի այց:

 

Ձկներ. Դուք բախվում եք անսպասելի դժվարությունների, սակայն դրանից խուճապի մեջ չեք ընկնում, այլ հակառակը՝ որքան ավելի բարդ է ձեր առջև ծառացած խնդիրը, այնքան ավելի մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում դրա լուծմանը: Ընդ որում, կարևոր գործոն է սեփական ուժերի ճիշտ գնահատումը, իսկ ժամանակին նահանջելու ունակությունը ձեզ կձերբազատի տհաճություններից: Օրը հարմար է վաղեմի ծանոթների հետ հին վեճերը հարթելու, հրապուրիչ, սակայն բարդ բնավորության տեր մարդու հետ հարաբերություններ հաստատելու համար:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ