Խորեն Բայրամյան. Մխիթարյանի հետ կարճ զրույց ունեցանք, խոսեցինք հայերեն
Արխիվ 16-20
Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ծանոթանալու մասին.
«Մենք ծանոթացել էինք դեռ Ռոստովում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ: Կարճ զրույց ունեցանք, խոսեցինք հայերեն, ես մոտեցա նրան եւ հետաքրքրվեցի գործերով եւ իրար հաջողություն մաղթեցինք: Գրեթե, նույն բովանդակության զրույց ունեցանք նաեւ Մանչեսթերում տեղի ունեցած պատասխան խաղից առաջ: Շնորհակալ եմ Մարկո Դեւիչին, որը ծանոթ է Մխիթարյանի հետ դեռ «Շախտյորում» համատեղ մրցելույթներից: Նա առաջին խաղից առաջ ինձ համար Մխիթարյանի մարզաշապիկ էր խնդրել: Իսկ պատասխան խաղից հետո խաղաշապիկներով փոխանակվեցինք Անտոնիո Վալենսիայի հետ»,- Խորեն Բայրամյանի խոսքերն է փոխանցում izvestia-ն: