3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Նախկինին վերադարձ լինելու է․ Տիգրան Վարդանյան

Ներքաղաքական

Ու, հա´, նախկինին վերադարձ լինելու է, իսկ ո՞վ է կամ ի՞նչն է նախկին ասվածը:

Նախկինում կար արժանապատվություն, թասիբ, փոխադարձ հարգանք, տակտ, չափի զգացում ու ամենակարևորը` կարմիր գծեր, իսկ հիմա ճիշտ հակառակն է: Նախկինում կային պետականամետ ու հայրենասեր գործիչներ, իսկ հիմա պետականադավ են ու խալխի ստրուկ:

Վերադարձ չի լինելու նրանց, ովքեր պաշտոնի չարաշահմամբ են զբաղված եղել, թիմից թիմ թռնող են եղել, լռողներին` երբ պետությունն ու սեփական թիմը նեղն է եղել, աստղայինը տարածներին, ժողովրդի հետ կապը կտրածներին ու խզածներին, սեփական գրպաններն այլոց հաշվին լցրածներին:

Վերադարձ լինելու է, քանզի ով կմոռանա իր «փոշոտ» անցյալը, ապա նրա ներկա-ապագան առնվազն «փլվելու» է: Դե, իսկ մենք պետք է լինենք մեր ապագայի ճարտարապետը, բայց ոչ անցյալի ստրուկը:

Պետք է դառնանք մեր պետությունների զարթոնքն ու պատիվ պահողը, այլ ոչ թե սրա-նրա խամաճիկն ու մանկլավիկը: Պետք է լինենք մեր երկու պետությունների դարպասները պահողը, բայց ոչ հանձնողը: Պետք է լինենք հայ ու սպանենք մեր մեջ ռակի պես ծվարած «ես»-ը, որպեսզի ապրի «մենք»-ը»:

Տիգրան Վարդանյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ