Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը «Հրապարակ». Սրբազանի գործի դատաքննությունը ակնհայտորեն մտել է փակուղի

Տանգոյի սիրահարներ պատրաստվեք. հանրահայտ Otros Aires-ը գալիս է Հայաստան

Ազդագրեր

Տանգոյի բոլոր սիրահարներն արդեն տեղյակ են, որ հանրահայտ Otros Aires-ը գալիս է Հայաստան: Մինչ այս նման խումբ Հայաստան չի եկել։ Նրանք մայիսի 9-ին հանդես կգան Foodpark by Downtown-ում, մայիսի 10-ին` «Վան Արդի» գինեգործարանում, իսկ մայիսի 11-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Նախագիծը իրականություն է դարձել տանգուերո, տանգոյի ուսուցիչ Արման Աստաբացյանի նախաձեռնությամբ:

«Otros Aires-ը աշխարհի ամենահայտնի խմբերից է էկելտրո֊տանգո ոճում։ Հայ հանդիսատեսին նուեվո-տանգոյից հայտնի են նաեւ Gotan Project-ը եւ Աստոր Պիացոլան։ Համաշխարային շրջագայության ընթացքում Otros Aires-ը հիմա ունենալու է 21 համերգ` այդ թվում երեքը Հայաստանում: Նրանք շատ ոգեւորված են, ամբողջ խումբը սպասում է Հայաստանի համերգներին»,- նշում է Արմանը:

20 տարվա բեմական գործունեության ընթացքում նրանք թողարկել են 8 ձայնասկավառակ, համերգային շրջագայությունների թիվը 45-ն է: Տանգոն ինքնին յուրահատուկ աշխարհ է: Յուրաքանչյուր համերգային երեկո տարբերվելու է մյուսից՝ ծրագրով եւ էներգետիկայով, այնպես որ՝ խորհուրդ է տրվում ներկա գտնվել երեք համերգին էլ: Էլեկտրո տանգոյի սիրահարներին սպասվում են անմոռանալի երեկոներ, իսկ շոուն հագեցած կլինի պրոյեկցիոն աուդիովիզուալ ցուցադրություններով եւ դիտարժան տանգո պերֆորմանսներով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ