«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

Ջորջինա Ռոդրիգեսն արձագանքել է Կրիշտիանու Ռոնալդուից բաժանվելու մասին լուրերին

Շոու բիզնես

Կրիշտիանու Ռոնալդուի անձնական կյանքին հետեւում են միլիոնավոր երկրպագուներ։ Ֆուտբոլիստը միշտ հայտնի է եղել մոդելների հետ իր ռոմանտիկ հարաբերություններով։ Վերջերս համացանցում լուրեր հայտնվեցին, որ Ռոնալդուն մտադիր է բաժանվել իր սիրելիից՝ Ջորջինա Ռոդրիգեսից։

Արեւմտյան լրատվամիջոցները գրել են, որ ֆուտբոլիստին դուր չի եկել իր ընտրյալի կենսակերպը։ Նախնական տվյալներով՝ աղջիկն ամբողջ օրն անցկացնում է առեւտրի կենտրոններում եւ առասպելական գումարներ է ծախսում՝ ուրիշ ոչինչ չանելով։ Իհարկե, մոդելը չի ​​լռել ու հեյթերներին նվիրված հաղորդագրություն է հրապարակել։

 «Նախանձողներն ասեկոսեներ են հորինում, բամբասողները դրանք տարածում են, իսկ հիմարները հավատում են դրանց», - ասել է Ռոդրիգեսն սոցիալական ցանցի իր էջում: Վեց տարի շարունակ զույգը բազմաթիվ դժվարություններ է ապրել, սակայն նրանց, այնուամենայնիվ, հաջողվել է պահպանել հարաբերությունները։ Մենք հավատում ենք, որ այս անգամ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով։

Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ջորջինան անցյալ տարվա գարնանը երկվորյակներ են ունեցել: Ճիշտ է, ավելի ուշ ֆուտբոլիստը հայտնել է ողբերգական լուրը՝ տղան մահացել է ծննդաբերության ժամանակ։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, սիրահարներն իրենց նշանադրության մասին հայտարարել էին 2018թ.-ին։ Զույգն ունի ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան, ինչպես նաեւ երեք երեխա, որոնք լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ