Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Հայաստանն արդեն 10 մեդալ է ապահովել բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ում

Սպորտ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն արդեն 10 մեդալ են ապահովել: Գրում է Armsport-ը։

Այսօր կկայանա առաջնության քառորդ եզրափակչի վերջին մենամարտերը, ինչի արդյունքում հայտնի կդառնան կիսաեզրափակչի բոլոր զույգերը:

Հայաստանն այսօր 4 ներկայացուցիչ կունենա: Ժամը 13:00-ից ռինգ դուրս կգա 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը՝ուժերը չափելով ռումինացի մարզուհու հետ:

Ժամը 17:30-ից պայքարի դուրս կգան 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը , 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունն անցկացվում է «Միկա» մարզադահլիճում: Մուտքն ազատ է:

Վաղը՝ մայիսի 1-ին, կկայանան կիսաեզրափակիչ, իսկ մայիսի 2-ին՝ եզրափակիչ մենամարտերը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ