Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Եկել է ժամանակը պատասխան տալու վերջին 5 տարիների ապաշնորհ կառամարման և Հայոց պետությունը անդունդի եզրին հասցնելու համար.Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ

Հանդիպում

ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն, այս տարվանից ,,Հայ Եկեղեցու պատմություն,, առարկան չի լինելու առանձին առարկա և ներառվելու է ,,Հայոց պատմության,, դասագրքում։ Առկա իրողությունների պայմաններում, երբ հայ ազգը օրեցօր հեռանում է Աստծուց, արդյո՞ք նման որոշումը էլ ավելի չի հեռացնի մատաղ սերնդին եկեղեցուց հարցի պատասխանը եւ ոչ միայն փորձել ենք ստանալ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւեպիսկոպոս Հակոբյանից, ով նախ նկատեց. 
- Մենք անշուշտ դատապարտում ենք նման մոտեցումը և մեր դիրքորոշումն այս խնդրի առնչությամբ մնացել է անփոփոխ։ Հայաստանի իշխանությունները ազգիս առանցքային և մանավանդ Մեր ինքնությանը, արժեհամակարգին վերաբերող խնդիրների կամ քննարկումների ժամանակ պարտավոր են լսելու և հաշվի առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև Սփյուռքի կարծիքը: Հայ Եկեղեցու և Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ առարկան դպրոցներից չպետք է հանվի, չպետք է միանա հայոց պատմություն առարկային և պետք է շարունակվի դասավանդվել իբրև առանձին առարկա: Սա բացարձակապես քարոզչություն չէ դպրոցներում, այն հնարավորություն է, որ վաղ տարիքից երեխան հաղորդակցվի իր ազգային բարձրագույն արժեքներին, ճանաչի իր Մայր Եկեղեցու պատմությունը, Եկեղեցու ունեցած հսկայական դերն ու անփոխարինելի նշանակությունը Մեր ժողովրդի պատմության ընթացքում, ի վերջո առիթ է պարզագույն քրիստոնեական ու հոգևոր գիտելիքների տիրապետելու իբրև աշխարհում առաջին քրիստոնյա երկրի քաղաքացիներ: Հայ Եկեղեցու պատմություն առարկան կրթում է բարոյական սկզբունքներով ու բարձր գիտակցության ու պատասխանատվության տեր պատանիներ ու երիտասարդներ, որոնք հետագային դառնում են տվյալ հասարակության սերուցքն ու ազնիվ, օրինապաշտ քաղաքացիներ։ Հայ Եկեղեցու պատմություն առարկան ազգային ինքնություն սերմանող և այն պաշտպանող միջոց է, առանց որի հայ մարդու ինքնությունը կխաթարվի կամ կխեղաթյուրվի և հասարակությունը կդառնա անդեմ։ Հայ Եկեղեցու պատմություն առարկան ձևավորում է հայ ավանդական ընտանիքի համակարգը, հայի սրբազան օջախի գաղափարը, ուր իշխում է սերն ու ներդաշնակությունը, փոխըմբռնումն ու փոխհասկացողությունը, քանզի զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ։Այսինքն՝ առարկայի դասավանդումը միմիայն օգուտ կարող է բերել մատաղ սերնդի կրթման ու դաստիարակման սրբազան գործում։

Ասենք ավելին, նույնիսկ Եվրոպայի հանրակրթական դպրոցներում, այդ թվում նաև Ռումինիայում,իբրև առանձին առարկա ընդգրկված են եկեղեցու պատմություն, կրոն կամ կրոնների պատմություն առարկաները, որը որևէ կերպ չի դիտարկվում իբրև քարոզչություն կամ իրավունքների սահմանափակում: Ուստի մեզ համար միանշանակ անընդունելի է առարկայի ներմուծումը Հայ ժողովրդի պատմություն առարկայի և այլ հարակից առարկաների մեջ և հույս ունենք, որ ի վերջո կվերանայվի այդ որոշումը, և Հայ Եկեղեցու պատմություն առարկան, իբրև կարևոր ձեռքբերում Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում, կշարունակի դասավանդվել դպրոցներում:

-Սրբազան Հայր, այլևս ակնհայտ է իշխանության եկեղեցու դեմ արշավը։ Ի՞նչ վտանգներով է հղի այս առճակատումը և ո՞րն է առկա իրավիճակի հանգուցալուծումը։

​-Յուրաքանչյուր պատեհ ու անպատեհ առիթներով իշխանության ներկայացուցիչները, այդ թվում իշխող ուժի ղեկավարը, թիրախավորում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայ եկեղեցականին՝ փորձելով նվազեցնել Հայ Եկեղեցու դերն ու ազդեցությունը, քաջ գիտակցելով, որ Եկեղեցին է այն աստվածահաստատ կառույցը, որը երբևէ չի աջակցի իրենց ապազգային ծրագրերի իրականացմանը, ավելին՝ լուրջ խոչընդոտ է հանդիսանում դրանց կյանքի կոչման ճանապարհին։ Եկեղեցին ու հայ եկեղեցականն է, որ փորձում են մեր ժողովրդի զավակներին դուրս բերել թմբիրից և վերադարձնել իրականություն՝ մատնացույց անելով այդ դառը իրականության և անդառնալի կորուստների պատասխանատուներին ու ճարտարապետներին։ Վաղուց արդեն եկել է ժամանակը պատասխան տալու վերջին 5 տարիների ապաշնորհ կառամարման և հայոց պետությունը անդունդի եզրին հասցնելուհամար: Եկեղեցուն և եկեղեցականին թիրախավորելով նիկոլ փաշինյանն ու իր թիմակիցները փորձում են սատարողների կամ աջակիցների զանգված ու լսարան ստանալ աղանդավորական և հակաեկեղեցական կողմնորոշում ունեցողների կողմից: Սակայն Հայ Եկեղեցին և եկեղեցականը, ինչպես բոլոր ժամանակներում, շարունակելու էխոնարհությամբ ու անձնվիրությամբ ծառայել էիր ժողովրդին և Հայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ լինել բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանել ու ծնկի բերել մեզ: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի զավակները նույնպես իմաստուն կգտնվեն, դուրս կգան թմբիրից, ճիշտ կգնահատեն ստեղծված իրավիճակը և յուրաքանչյուր ոք հետայսու կելնի ոչ թե անձնական նեղ մղումներից ու շահից, այլ կգիտակցի, որ նժարին դրված է ամենաթանկն ու անգինը՝ Հայրենիքը, անկախ պետականությունը, ազգային սրբազան արժեքներն ու սրբությունները։ Աղոթում ենք խաղաղության, ազգային միաբանության, Հայաստանի, Արցախի սահմանների անսասանության, Հայրենիքի բարգավաճման ու Սփյուռքի զորացման համար։

Զրույցը ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված