3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՔՊ-ն և իր տոնը

Ներքաղաքական

«Քաղաքացու օրն այս տարի Հայաստանում կնշվի ապրիլի 29-ին։ Երեւանի տարբեր վարչական շրջաններում եւ բոլոր մարզերի ընդհանուր առմամբ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած կլինեն 2 մասից՝ բանախոսություններ եւ մշակութային միջոցառումներ: Հրավիրված բանախոսները կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների ներկայացուցիչներ են»։ Պատկերացնում եք, չէ՞ ԿԳՄՍ նախարարուհուն սև բաճկոնը հագին այս հրամանն ընթերցելիս․․․ մի տեսակ՝ «նեոբոլշևիզմոմ պախնետ»:

Այսինքն, փաշինյանական իշխանությունը ի՞նչ է, որոշել է իր քաղաքացիներին մի պատառ վարչապետական խորովածի՞ց էլ զրկել։ Չէ, այդպես չի լինի, քաղաքացուն նորից և կրկին խաբում են սրանք՝ հացն ու խորովածը քաղաքացիական պայմանագրի անդամներով կուտեն, իսկ քաղաքացուն՝ բանախոսություն՝ ըստ քաղաքացիական պայմանագրի տեսլականի, բնականաբար՝ թրքասիրության քարոզով...

Ինչ վերաբերվում է Երևանին, ԿԳՄՍ նախարարուհին այստեղ որոշող չի կարող լինել։

Քաղաքացիական պայմանագիրը մայրաքաղաքում լոկալ միջոցառումներ կկազմակերպի՝ ինչպես երևանյան այգիներում, այնպես էլ՝ թաղերում։ Այդպես ավելի ու ավելի կշեշտվի քաղաքացու «երևանցիությունը»։ Սա կարևոր է՝ հատկապես Երևանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ՝ ճշտելու՝ ով՝-ով է։
Կասկադի այգում՝ «թքի» մրցույթին զուգահեռ կկազմակերպվեն լիրիկական հանդիպումներ՝ սակուրաներու շուքին տակ։

Պատասխանատուները՝ հայտնի են։
Բնականաբար, թաղ առ թաղ կնշեն քաղաքացու օրը։ Կոնդում, օրինակ, գորգերի ետնանկարի ներքո՝ քոթուկներին նստած՝ նարդու առաջնություն կկազմակերպվի, որին մասնակցողներն անպայման սև վերնաշապիկով և սպիտակ պիջակով պիտի լինեն։ «Դրեսկոդին» համահունչ...

Հին թաղերից մեկում՝ Նորքում էլ քպական քաղաքացիների ականջը շոյող ազատ ոճի խաղերի ավանդույթ կա՝ «ուղտ խաղացնելը», գոմշակռիվը, աքլորակռիվը , որոնք հատկանշական են այսօրվան...

Իրականում թավշյա բռնապետի հորինած այս տոնը դեռ չծնված արդեն իսկ մոռացված է, պարզապես այս տարի առիթն օգտագործելով քպական շարքերում քարոզչություն կծավալեն՝ հանուն իրենց աթոռների և իշխանության, Երևանը նվաճելու՝ թրքասերների կենացներն էլ՝ անպակաս կլինեն:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ