3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Որոշել ենք ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը հայտարարել՝ որպես սպանված քաղաքացու հիշատակի օր. Կարապետյան

Թեմա
«Հարգելի հայրենակիցներ, 2018 թվականի չարաբաստիկ իշխանազավթումից հետո, ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը դավաճան իշխանությունների տոնացույցում նշվում է` որպես «քաղաքացու օր»։ Նիկոլյան ռեժիմի օրոք հազարավոր մահեր` սպանություններ են գրանցվել։ Մեկնարկը տրվեց Մհեր Եղիազարյանի մահով, ով «թավիշների» իշխանության դեմ հոդված հրապարակելու արդյունքում հայտնվեց բանտում, 44 օր հացադուլ հայտարարելուց հետո` մահացավ։
 
Դրան հաջորդեց կոռոնավիրուսի դեմ ձախողված պայքարի հետեւանքով առաջացած հազարավոր քաղաքացիների մահերը, որից հետո զարհուրելի
2022թ. սեպտեմբեր` 44֊օրյա պատերազմ, որը մեզնից խլեց հազարավոր հայորդիների կյանքեր, քառապատկեց Եռաբլուրը, համալրեց ընտանեկան գերեզմանոցները ջահել-ջիվան մեր տղաներով, Բաքվի բանտերը նույնպես համալրվեցին... Արցախն անդամահատվեց, թուրքը հասավ Սյունիք եւ այդ ամենը էլի դավաճան իշխանությունների բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։
 
Չմոռանանք Մանվել Գրիգորյանի մահը, որին փաստացի կարելի է ասել սպանեցին, դրան հաջորդեց մահաբեր վարչապետի կորտեժի կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ դաժան սպանությունը, դեռ խելքի չեկած` 2022 թվականի սեպտեմբերի 13֊ին իշխանությունների վարած սադրիչ քաղաքականության արդյունքում հերթական հայրուրավոր զոհերի կորուստը, այնուհետe6 Արմեն Գրիգորյանի նկատմամբ իրականացրած քաղաքական հետապնդումը եւ հենց դատարանի դահլիճում Գրիգորյանի անհասկանալի եւ շոկային մահը, որի մեղավորը էլի ներկա իշխանություններն են: Դա էլ բավական չէր այս տարի հունվարին զինվորական կացարան ասվածում 15 հայորդիներին ողջ-ողջ այրելը, որի պատճառները նույնպես անհայտ մնացին, էլ չեմ ասում այս ընթացքում մի շարք մահվան ելքով բանակում տեղի ունեցած դեպքերի մասին (եթե որեւէ մահվան դեպք բաց եմ թողել, կներեք, կարող եք գրել մենակաբանություններում)։
 
Ելնելով վերոհիշյալից մենք` ադեկվատ քաղաքացիներս, որոշել ենք ամեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը հայտարարել, որպես սպանված քաղաքացու հիշատակի օր։ Այսինքն՝ ապրիլի 29֊ը հայ ազգի սրտացավ քաղաքացիների համար կլինի սպանված քաղաքացու հիշատակի օր», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ