Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական Թրամփը հույս ունի ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագիր կնքել դեկտեմբերին՝ G20-ում. The Atlantic

ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր գրեթե անհնար կլինի դիմադրել Խոյերի հմայքին: Նրանք պարզապես դրական լիցքեր են հաղորդելու, ինչով հաճույք կպատճառեն հակառակ սեռի ներկայացուցիչներին: Աստղերը հուշում են, որ պետք չէ հարկադրաբար փորձել հանգցնել այդ ներքին լույսը. միեւնույն է՝ չի ստացվի: 

ՑԼԵՐ

Այսօր Ցլերը ցանկացած իրավիճակում կարող են վստահել իրենց սիրելիներին: Որքան հաճելի է երբեմն հենվել սիրելիի ուսերին եւ մի լավ բողոքել կյանքից: Այսօր Ցլերը կարող են չկասկածել. զուգընկերները լիովին կհասկանան նրանց: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե այսօր Երկվորյակները ցանկանում են նոր ծանոթություն հաստատել կամ լավ ժամանակ անցկացնել իրենց սիրելիների հետ, նստակյաց կենսակերպը նրանց հակացուցված է: Աստղերը խորհուրդ են տալիս նրանց զբաղվել ֆիզիակական վարժություններով՝ գնալ մարզասրահ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները եւս մեկ անգամ կհամոզվեն, որ իրենց սիրելիները հիանալի խորհրդատուներ են: Անշուշտ, պետք չէ կուրորեն վստահել ընտրյալների խոսքերին. չէ՞ որ ցանկացած անձնավորություն կարող է սխալվել՝ նույնիսկ լավագույն մտադրություններից ելնելով: Սակայն բարձր է նաեւ այն հավանականությունը, որ այսօրվա խորհուրդը օգտակար կլինի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Կյանքին իրենց լուսավոր, պայծառ հայացքով Առյուծներն այսօր ընդունակ են վարակել բոլորին իրենց շուրջբոլորը, եւ, առաջին հերթին, սիրելիներին: Նման պահերին շատ ավելի դյուրին է վերաբերվել խնդիրներին, որոնք նաեւ դյուրին են լուծվում: Այնպես որ, եթե Առյուծները եւ նրանց ընտրյալները մի շարք չլուծված հարցեր ունեն, այսօր նրանք քննարկելու ժամանակն է:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը պետք է մտորեն այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք չափազանց հաճախ չեն զիջում իրենց սիրելիներին: Կույսերն ուժ ու եռանդ չեն խնայում սուր անկյունները հարթելու համար, եւ, անշուշտ, դա չափազանց հարմար է իրենց ընտրյալներին: Սակայն այսպիսի իրավիճակը արդար չէ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքները ստիպված կլինեն հարմարվել այն մտքին, որ անհնար է երջանկացնել անխտիր բոլորին: Այո, Կշեռքները շատերին են դուր գալիս, եւ նրանց նույնպես ձգում են տարբեր մարդիկ, սակայն այսօր բոլոր երկրպագուներից մեկին ընտրելու պահն է հասունացել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր այն օրերից մեկն է, երբ Կարիճները անձնական կյանքում չպետք է երկու բան անեն. բարդացնել եւ խղճալ իրենց: Մոռանալով իրենց բարդույթների մասին՝ Կարիճները կլինեն գրավիչ եւ անկրկնելի: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները ստիպված կլինեն սիրային հարցերով մասնագետի դերում հանդես գալ: Նրանք կլինեն հիանալի ունկնդիրներ, ովքեր չափազանց նրբանկատ են իրենց զրուցակիցների հանդեպ եւ կարող են օգտակար խորհուրդ տալ: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները եւ նրանց սիրելիները կարող են որոշ նորությունների տեղեկանալ, որոնք կբացահայտեն իրենց հարաբերությունները եւ կցուցադրեն ընդհանուր խնդիրների աղբյուրները: Այսպիսի տեղեկությունը ընդունելը կարող է բարդ լինել, սակայն դա անհրաժեշտ է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսների սիրելիները կարող են նրանց աջակցության կարիքը զգալ, սակայն Ջրհոսները, ըստ երեւույթին, դրան պատրսատ չեն. նրանք կկասկածեն իրենց ուժերի վրա: Ջրհոսների համար բարդ կլինի ընդունել ցանկացած որոշում եւ պատասխանատվություն կրել արդյունքի համար: 

ՁԿՆԵՐ

Եթե Ձկները վերջերս սիրելիների հետ հարաբերություններում բարդություններ են զգացել, այսօր նրանց ամեն ինչ ուղղելու հնարավորություն կընձեռվի: Նույնիսկ եթե խոսքը խորը հակասությունների կամ բաժանման մասին է, Ձկները կկարողանան հաղթահարել ցանկացած անդունդ, եթե միայն իրոք ցանկանան դա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ