Մխիթարյանի գնահատականը` միլանյան դերբիում Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հոկտեմբերի 18-24-ը Արմավիրի գյուղերից մեկում ռազմագիտության ուսուցիչը դասը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է աշակերտին Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը Շնորհավորում ենք Վեհափառ Տիրոջը, մաղթում քաջառողջություն, արևշատություն և կորով Գերմանիան ջեռուցման սեզոն է մտնում գազի պաշարների ռեկորդային ցածր մակարդակով. Reuters Բրիտանացիների մեծ մասը կողմ է Բրիտանիայի վերադարձին ԵՄ. The Independent Պուտինը կպատասխանի Զելենսկու զանգին, եթե ցանկանա խոսել. Ուշակով Եվրոպան այլևս չի կարող թաքցնել Ուկրաինայի հակամարտության տնտեսական հետևանքները. Ֆիդան Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ

Զարկերակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նաջարյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ:
 
Հեռագրում մասնավորապես ասված է.
 
— Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան մասին:
Վարդգես Նաջարյանը մեր ազգային այն գործիչներից էր, որը դեռևս խորհրդային տարիներից սկսած՝ իր ընտանիքի անդամների հետ միասին նշանակալի ավանդ է ունեցել Հայրենիքի զորացման գործում: Բազմաթիվ են Նաջարյանների ընտանիքի բարերարությամբ Հայաստանում և Արցախում իրականացված ծրագրերը. մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին՝ 1988թ. ավերիչ երկրաշարժից մինչև Արցախյան ազատամարտի տարիները, վտանգելով իրենց կյանքը, նրանք աշխատում էին խրամատներում և վրաններում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր, մշտապես Հայրենիքին զորավիգ լինելու, Հայաստանին ու Արցախին իրենց մասնագիտական գիտելիքներով և կարողություններով, մեծաթիվ նվիրատվություններով աջակցելու նպատակադրմամբ:
Անմնացորդ նվիրում և  անսահման հոգատարություն ուներ Վարդգես Նաջարյանը հայկական բանակի հանդեպ: Նա վստահ էր՝ բանակի զորությունը առողջ, ամուր զինվորներն են, որոնց մասին  պետք է հոգ տանել, ստեղծել նաև բուժօգնության առաջնակարգ պայմաններ: Եվ այս համոզմունքով էր նա ապրում ու գործում:
Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում անգնահատելի վաստակ ունեցող Վարդգես Նաջարյանի կորստյան ցավը, համոզված եմ,  Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կիսում են բոլորը: Ըստ արժանվույն գնահատելով մեծ հայորդու և նրա ազնվազարմ տիկնոջ՝ Մերի Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը՝ տարիներ առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Նաջարյան ամուսինները պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Վարդգես Նաջարյանի ընտանիքիին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին:
Աստված թող լուսավորի Վարդգես Նաջարյանի ազնիվ հոգին և սփոփանք ու մխիթարություն պարգևի նրա կորուստը սգացողներին:
Վարգես Նաջարյանի՝  ազգային մեծ բարերարի և առաքինի, աշխատասեր, իմաստուն ու համեստ մարդու հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ։ 
Հանգչի՛ր խաղաղությամբ»:
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ