Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

«Սարը բարձրանալու խիզախությունը լքել է բոլորին»

Մշակութային

Տա­կա­վին վեր­ջերս շրջա­փակ­ման պայ­ման­նե­րում կյան­քից հե­ռա­ցավ ԱՀ ԳՄ եր­կա­րա­մյա նա­խա­գահ ՎԱՐ­ԴԱՆ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԸ: Նրա գրչըն­կեր­նե­րից շա­տե­րը հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­ցան իրենց վեր­ջին հրա­ժեշ­տը տալ մե­ծա­նուն գրո­ղին: Օրեր առաջ ԱՀ ԳՄ նա­խա­գահ ընտր­վեց գրող, հրա­պա­րա­կա­խոս, ՀՀ և ԱՀ ԳՄ ան­դամ Նո­րեկ Գաս­պա­րյա­նը:

Չնա­յած հետ­պա­տե­րազ­մա­կան դժվա­րու­թյուն­նե­րին և ավե­լի քան չոր­սամ­սյա շրջա­փակ­մա­նը, Ար­ցա­խում գրա­կան կյանքն ըն­թա­նում է իր բնա­կա­նոն հու­նով:

«Իրա­վուն­քը» ար­ցա­խյան գրա­կան կյան­քի, շրջա­փակ­ման ստվե­րոտ կող­մե­րի, մեր օրե­րի մտա­վո­րա­կան հան­րույ­թի մա­սին զրու­ցել է ԳՄ նո­րան­շա­նակ նա­խա­գահ ՆՈ­ՐԵԿ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԻ հետ:

Պա­րոն Գաս­պա­րյան, Ձեզ բա­ժին է հա­սել ծան­րա­գույն ժա­մա­նակ­նե­րում Ար­ցա­խի Գրող­նե­րի մի­ու­թյան գոր­ծու­նե­ու­թյու­նը հա­մա­կար­գո­ղի, կազ­մա­կեր­պո­ղի նույն­քան ծանր ու պա­տաս­խա­նա­տու առա­քե­լու­թյու­նը: Ի՞նչ պետք է անել առա­ջին հեր­թին:

— Շա­րու­նա­կե­լու ենք կի­սա­տը: Տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձև­ա­վոր­ված ավան­դույթ­նե­րը ապ­րե­լու իրա­վունք են վաս­տա­կել: Գրա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պի­տի նկա­տե­լի լի­նի, գրող մար­դու հե­ղի­նա­կու­թյու­նը՝ բարձր, ձայ­նը՝ լսե­լի: Հե­ռու­նե­րին պետք է հա­մո­զել, որ Ար­ցախ աշ­խար­հում ևս արար­վում են գրքեր, որ Ար­ցա­խում իր գո­յի հա­մար ամեն օր կռիվ տվող պո­ե­տի ձեռ­քը Եր­կիր մո­լո­րա­կի զար­կե­րա­կին է, հա­յաց­քը՝ գրի տի­ե­զե­րա­կան, դե­ռևս չնվաճ­ված, կու­սա­կան տա­րածք­նե­րում, միտ­քը՝ որո­նու­մի ճա­նա­պար­հին: Դառ­նամ Աստ­վա­ծաշն­չին՝ բերքն առատ է, մշա­կը՝ պա­կաս...

Չնա­յած ամո­թա­լի պար­տու­թյան, ամիս­ներ շա­րու­նակ­վող շրջա­փակ­ման տված հու­սա­խա­բու­թյուն­նե­րին, իրար հերթ չտվող թնդա­նոթ­նե­րի «հա­ման­վա­գի» ներ­քո էլ գրա­կան կյան­քը կանգ չի առ­նում: Գրա­կա­նու­թյու­նը կա­րո՞ղ է հաղ­թել պա­տե­րազ­մին:

— Կորց­րա­ծի ցա­վը ծանր շղթա է մեր մտքի ու բա­նա­կա­նու­թյան վրա: Այն գի­շա­տիչ է... Իսկ երբ ամեն օր ու ժամ հո­շոտ­վում ես, չես կա­րող գու­շա­կել, թե ինչ է կա­տար­վում իրա­կա­նու­թյու­նից ան­դին, չես կա­րող ինք­նա­մո­ռաց հի­ա­նալ անձ­րևի ու ձյան գե­ղեց­կու­թյամբ, վա­յե­լել գույ­նե­րի խա­ղը, տես­նել քեզ սպա­սո­ղին ու քեզ մոտ աճա­պա­րո­ղին: Ցա­վի մեջ նույ­նիսկ կա­րոտն է պռատ: Մի ժա­մա­նակ ապ­րածդ ու տե­սածդ անընդ­հատ հե­տև­ում է քեզ, խառ­նում իրա­կանն ու անի­րա­կա­նը և մե­ղադ­րում, մե­ղադ­րում, մե­ղադ­րու՛մ…

Ես ամեն գի­շեր Շու­շի­ում եմ, Տյա­քում, Թա­լի­շում, Հադ­րու­թի նեղ­լիկ փո­ղոց­նե­րում, Ծար գյու­ղում, Լև­ում, Հան­դա­բեր­դի պա­րիսպ­նե­րի վրա... և ինձ տուն տա­նող չկա... Ես դար­ձել եմ գի­շե­րա­յին թա­փա­ռա­կան՝ ան­հան­դերձ, ան­ցուպ, ան­գա­ղա­փար... Տա­րի­ներ առաջ գրել էի՝ հե­քի­ա­թի երեք ճա­նա­պար­հից ընտ­րում եմ չոր­րոր­դը... և ինձ ամե­նև­ին էլ չի հե­տաքրք­րում, թե ինձ ուր է տա­նե­լու այդ ճա­նա­պար­հը: Հնա­րա­վոր է՝ ոչ մի տեղ:

Թվում է՝ բո­լո­րը կորց­րել են բա­նա­կա­նու­թյու­նը, միտ­քը մթագ­նել է: Մար­դը մար­տահ­րա­վեր է նե­տել Տի­րո­ջը, և, չեմ կար­ծում, թե Տե­րը կնե­րի մեզ, ինչ­քան էլ ոտա­բո­բիկ հաս­նենք ու ծնկի գանք ՆՐԱ առաջ, ինչ­քան էլ ապաշ­խա­րենք:

Ասում են՝ ծանր ժա­մա­նակ­նե­րում հեշտ է գրվում: Որ­պես ան­հատ գրող՝ տպա­վո­րու­թյուն է առա­ջա­նում, որ հատ­կա­պես վեր­ջերս Ձեր ամեն բա­ռը ծնվում է մեծ տա­ռա­պան­քի գնով: Ին­չու՞ է հի­աս­թա­փու­թյան ցավն այդ­քան ակ­նա­ռու Ձեր տո­ղե­րում:

— Թույլ տուր հա­կա­ռակն ասել: Այլ իրա­կա­նու­թյան մեջ հնա­րա­վոր չէ ապ­րել: Չեմ կա­րո­ղա­նում մո­ռա­նալ, պա­տե­րազ­մից հե­տո քա­ղա­քում թա­փա­ռում էին հա­րյու­րա­վոր ձի­եր: Նրանք փո­ղոց­նե­րում էին, զբո­սայ­գի­նե­րում, բա­կե­րում... Քա­ղա­քում ո՛չ ծա­ղիկ էր մնա­ցել, ո՛չ կա­նաչ: Նրանք եկել էին մեր կորց­րած գյու­ղե­րից և փնտրում էին իրենց տի­րո­ջը՝ ամե­նև­ին էլ չգու­շա­կե­լով, որ մնա­ցել են ան­տեր...

Գե­ղար­վես­տը ու­րախ կամ տխուր չի լի­նում: Մի­այն պայ­ծառ գույ­նե­րը չեն, որ ապ­րեց­նե­լու առա­քե­լու­թյուն ու զո­րու­թյուն ու­նեն: Մարդ արարծն էլ միշտ չէ, որ ու­րախ է: Սե­լավ էլ կա, արև էլ, սառ­նա­մա­նիք, մա­ռա­խուղ: Կա­րո՞ղ ես կեղ­ծել ինքդ քեզ, սուտ պատ­մու­թյուն­ներ հո­րի­նել, ժխտել չար­չա­րան­քը, մեր­ժել ապ­րածդ ժա­մա­նա­կը: Չգի­տեմ ՏԱ­ՊԱ­ՆԻ մե՞ջ եմ, թե՞ ՏԱ­ՊԱ­ՆԻՑ դուրս, և ով է ընտ­րու­թյուն կա­տա­րո­ղը:

Իսկ ամ­բո­խը շա­րու­նա­կում է ընտ­րել Բա­րա­բա­յին...

Վեր­ջերս գրա­կա­նու­թյան հետ որևէ աղերս չու­նե­ցող ոչ գրա­կան ինք­նա­կո­չեր մե­կը մյու­սի հետև­ից հրա­տա­րա­կում են ան­բո­վան­դակ գրքեր, որոնք գե­ղար­վես­տա­կան սպա­սե­լիք­նե­րի առու­մով ոչինչ են: Ի՞նչ պետք է ար­վի այն դեպ­քում, երբ վեր­ջին­ներս հո­վա­նա­վոր­վում են Գրող­նե­րի մի­ու­թյու­նից:

— Իս­կա­պես, խո­տա­նը, չբա­նաս­տեղ­ծու­թյունն ամե­նուր են: Այն տպա­վո­րու­թյունն է, որ մար­դիկ ժա­մա­նա­կա­կից երև­ա­լու մո­լուց­քից կորց­րել են ինք­նա­կա­ռա­վա­րու­մը: Մեր աչ­քի առաջ կյան­քը դուրս է մղվում ար­վես­տից, կտա­վը, եր­գը, բա­նաս­տեղ­ծու­թյու­նը հա­ճախ խառ­նա­ծին են և ծնվում են մա­հա­ցած: Ապաշ­խա­րան­քը բա­ցա­կա­յում է, գե­նե­տիկ շա­րու­նա­կու­թյուն չկա, և բո­լորն իրար նման են:

Եվ ցա­վա­լին այն է, որ այդ ըն­թաց­քը հնա­րա­վոր չէ վե­րահս­կել, խոսքս, իհար­կե, չի վե­րա­բե­րում ԳՄ մի­ջոց­նե­րով ու երաշ­խա­վո­րու­թյամբ հրա­տա­րակ­վող գրա­կա­նու­թյա­նը: Այս­տեղ վի­ճակն այն­քան էլ ող­բեր­գա­կան չէ, այս­տեղ գրա­կա­նու­թյուն, կար­ծում եմ, մա­տուց­վում է, ուղ­ղա­կի չա­փո­րո­շիչ­նե­րը կա­րե­լի է ավե­լի խստաց­նել: Բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, զար­մա­նա­լի ոչինչ չկա, միշտ էլ այդ­պես է եղել, մի­այն ժա­մա­նակն է, որ ամեն ինչ խնամ­քով ու բծախնդ­րո­րեն դա­սա­վո­րում է հա­մա­պա­տաս­խան արկ­ղե­րում ու դա­րակ­նե­րում: Բայց չես կա­րող չտես­նել ՆՐԱՆ, այն եկո­ղին՝ նոր հան­դեր­ձով, նոր մտա­ծո­ղու­թյամբ, նոր տա­րածք գրա­վե­լու ան­զուսպ ցան­կու­թյամբ... մեր ԳԱՆԳ­ՐԱ­ՀԵՐ ՏՂԱՆ:

Ի՞նչ գե­ղար­վես­տա­կան ակն­կա­լիք­ներ ու­նի Ար­ցա­խի ըն­թեր­ցա­սեր հա­սա­րա­կու­թյունն իր ժա­մա­նա­կի գրո­ղից:

— Ինչ­պես միշտ՝ հա­սուն գրա­կա­նու­թյուն: Պար­զու­նակ բան եմ ասում, բայց ու­զում է ինքն իրեն տես­նել այն­տեղ: Չհան­դի­պեց՝ չի ըն­դու­նի: Եվ գրո­ղը դառ­նում է ան­ցյա­լի, կա­ղա­պար-ավան­դույ­թի, ժա­մա­նա­կից խռով ար­ժե­հա­մա­կար­գի, իր կող­քին ապ­րո­ղի պա­տան­դը, ամեն մի օրը շնորհ հա­մա­րող հան­րու­թյու­նը գրո­ղին զրկել է ազատ տե­ղա­շաժ­վե­լու իրա­վուն­քից: Ցա­վա­լի է խոս­տո­վա­նել, բայց պո­ե­զի­ան պա­հան­ջարկ չու­նի, և մենք ամեն օր տա­րածք ենք կորց­նում, մենք ամեն օր դա­վա­ճա­նում ենք գրա­կա­նու­թյա­նը:

Թյու՞ր է, ար­դյոք, կար­ծի­քը, որ հայ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը որ­դեգ­րել է կրա­վո­րա­կան կեց­վածք՝ դժվար ժա­մա­նակ­նե­րում ժո­ղովր­դին առաջ­նոր­դե­լու փո­խա­րեն:

— Սո­վետ­մի­ու­թյու­նում երեք դա­սա­կարգ կար՝ բան­վոր դա­սա­կարգ, գյու­ղա­ցի­ու­թյուն և մտա­վո­րա­կա­նու­թյուն: Գեր­տե­րու­թյու­նը քանդ­վեց՝ դա­սա­կար­գերն էլ հե­տը: Բան­վո­րը դար­ձավ գյու­ղա­ցի, գյու­ղա­ցին՝ բան­վոր, մտա­վո­րա­կա­նու­թյու­նը՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ: Հե­տո էլ բան­վո­րը դար­ձավ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, գյու­ղա­ցին՝ կու­սակ­ցա­պետ, մտա­վո­րա­կա­նը՝ բան­վոր-գյու­ղա­ցի: Որով­հե­տև, գու­ցե մի քիչ տխուր բան եմ ասում, այդ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը չգի­տեր ում առաջ­նոր­դել: Սա­րը բարձ­րա­նա­լու խի­զա­խու­թյու­նը լքել է բո­լո­րին... հո­տը մնա­ցել է ան­պատ­վի­րան... տա­սից՝ ոչ մե­կը... Նյու­թը քա­րու­քանդ է արել ար­ժե­հա­մա­կար­գը: Բո­լորն իրար մե­ղադ­րում են, ազ­նիվ ու ար­դար մե­կը չկա, բո­լո­րը առաջ­նորդ են փնտրում, որ­պես­զի մի օր քար­կո­ծեն...

Ո՞րն է Ար­ցա­խի ժա­մա­նա­կա­կից գրո­ղի ու­ղերձն աշ­խար­հին:

— Մի խան­գա­րեք գտնել մեր ձի­ե­րը: Մի քա­նի օր առաջ նրան­ցից մեկն ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծեց՝ նետ­վե­լով հսկա­յա­կան բեռ­նա­տա­րի անիվ­նե­րի տակ…

ՌՈՒ­ԶԱՆ­ՆԱ  ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված