Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ՀԱ­ՏՈՒՑ­ՄԱՆ ՍՊԱ­ՍԵ­ԼԻՍ

(ԵՂԵՌ­ՆԻ ԶՈ­ՀԵ­ՐԻ ՀՈՒ­ՇԱՐ­ՁԱ­ՆԻ ՄՈՏ ԽՈ­ՆԱՐՀ­ՎԱԾ ԾԱ­ՂԻԿ­ՆԵ­ՐԻ ՄԵՋ ՌՈՒՄԲ ՓՆՏՐԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ ե­ղեռ­նա­գետ­նե­րի` օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը էն­քան են թուրք, որ հա­րյուր տա­րի ա­ռաջ ե­ղեռ­նա­զար­կե­րից էլ են վա­խե­նում:

* * *

ՍԵ­ՓԱ­ԿԱՆ ՀՈՐՆ ԷԼ ԿՈՒ­ՐԱ­ՆԱՆ

Նի­կո­լի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո Միր­զո­յան Ա­ՐԱ­ՐԱ­ՏԸ ո­րո­շել է ա­նու­նը փո­խել` դառ­նա­լով Միր­զո­յան Ա­ՐԱ­ԳԱԾ:

* * *

ՇԻ­ՐԱ­ԶԱ­ԿԱՆ

— Մա­սիսն է մի­այն պան­թե­ոնն Հա­յոց,

Դա­գա­ղի հո­ղը խլել ես, այ օձ...

* * *

ԱՐ­ՅԱՆ ԿԱՆ­ՉՈՎ

Ա­ղան­դա­վոր­նե­րի ե­կե­ղե­ցի­նե­րի խոր­հուր­դը Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյա­նը հոր­դո­րել է Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հո­վվի փո­խա­րեն ի­րենց հետ մի­ջո­ցա­ռում­նե­րի տա­նել «Կյան­քի խոս­քի» ա­ռաջ­նորդ Ար­թուր Սի­մո­նյա­նին կամ էլ Ա­ԱԾ-ի կող­մից բռնված սա­տա­նա­յին:

* * *

ԴԱ­ՍԱ­ԿԱՆ

(ԱԺ ԽԱՅ­ՏԱ­ՌԱԿ ՄԻ­ՋԱ­ԴԵ­ՊԻ ԸՆ­ԹԱՑ­ՔՈՒՄ ԳԵ­ՂԱՄ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԻ ԿՈՍ­ՏՅՈՒ­ՄԸ ՊԱՏ­ՌԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

— Կոս­տյո՞ւմն է, որ պի­տի քեզ գե­ղեց­կաց­նի:

* * *

ԻԼ­ՀԱ­ՄԻ Ա­ՌԱՋ ՆԻ­ԿՈ­ԼԻՆ ՊԱՐ­ԶԵ­ՐԵՍ ԵՆ Ա­ՆՈՒՄ

(ԱԴՐԲԵ­ՋԱՆ­ՑՈՒՆ Ո­ՐՈ­ՇԵԼ ԵՆ ՄԱՔ­ՐԵԼ ՍՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱՆ­ՑԱՆ­ՔԻՑ, ՈՐ ՆԻ­ԿՈ­ԼԸ ՍՈՒՏ ԴՈՒՐՍ ՉԳԱ` ՄԱ­ՄՈՒ­ԼԻ ՀՐԱ­ՊԱ­ՐԱԿ­ՄԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ գլխա­վոր դա­տա­խա­զու­թյան, քա­նի որ Նի­կո­լը ա­սել է, որ սահ­մա­նա­խախտ ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յող­նե­րը հա­լա­ծյալ են, դրա հա­մար պղնձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նա­տի՝ ադր­բե­ջա­ցու կող­մից սպան­ված պա­հա­կին ճա­նա­չել են որ­պես հա­լա­ծյա­լից հա­լած­ված, այլ ոչ թե սպան­ված:

* * *

ԲՈ­ՇԻ ՅՈՒ­ՂԻ ՍԻՆԴ­ՐՈՄ

(ԾԱՆ­ՐԱ­ՄԱՐ­ՏԻ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ Ա­ՌԱՋ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԲԱՑ­ՄԱՆ Ա­ՐԱ­ՐՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՎՐԱ ԾԱԽ­ՍԱԾ ՀՍԿԱ­ՅԱ­ԿԱՆ ԳՈՒ­ՄԱՐ­ՆԵ­ՐԻ ԱՌՆ­ՉՈՒ­ԹՅԱՄԲ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ԿԱՆ ԵՐԿՐ­ՆԵ­ՐԻ ԴԵՍ­ՊԱՆ­ՆԵ­ՐԻ ԶԱՐ­ՄԱՆ­ՔԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Բան­կե­րի ա­սո­ցի­ա­ցի­ա­յից հայտ­նում են, որ Նի­կո­լի մոտ փո­ղը գյոլ է տվել, դրա հա­մար էլ որ­տեղ ու­զում է, այն­տեղ էլ քսում է:

* * *

ԿՏՈՐ ՄԸ ԵՐ­ԿԻՐ

(ԵԿԵ­ՂԵ­ՑՈՒ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ ՆԻ­ԿՈ­ԼԻՆ)

— Իշ­խա­նա­գո­ղին օ­ծյալ իշ­խա­նու­թյուն մի ը­սեր, մեղք է:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ